Բլոգ

Ինչպե՞ս եւ որտեղի՞ց պատվիրել մանկական հագուստ

Ինչպե՞ս եւ որտեղի՞ց պատվիրել մանկական հագուստ


Եկեք մի պահ մեր մանկություն վերադառնանք։ Հիշո՞ւմ եք մեր հագուստները։ Հիշո՞ւմ եք՝ որքան զվարճալի, միանման ու ձանձրալի էին դրանք։ Հիշո՞ւմ եք, որ ստիպված էինք մեր ավագ եղբայր/քույրերի հագուստները կրել։ Ժամանակները փոխվում են, եւ մեր երեխաները կարող են լինել ինքնատիպ ու տարբերվող։ Նրանք հնարավորություն ունեն իրենց սիրելի մուլտհերոսներին տեսնել ոչ միայն էկրաններին, այլեւ հայելու մեջ՝ կրելով այդ մուլտհերոսների հետ նույնականացվող հագուստ։





պատվիրել-մանկական-հագուստ-կոշիկ-խաղալիք




[...]

կարդալ ավելին

եգիպտացորենի-շիլա

Եգիպտացորենի շիլա


Եգիպտացորենի շիլան պարունակում է մի շարք վիտամիններ՝ A, B, E, PP եւ հարուստ է բուսական ու կենդանական սպիտակուցներով։ Շնորհիվ վիտամինային փնջի, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ, նպաստում են լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի բնականոն աշխատանքին։





Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են՝

եգիպտացորենի մանրահատիկ - 3 ճաշի գդալ ,
կարագ - 5 գրամ ,
կաթ - 100 մլ ,
ջուր - 100 մլ ,
բանան - 50 գրամ:





[...]

կարդալ ավելին

պիկնիկ-երեխաների-հետ

Պիկնիկ երեխաների հետ


Հունիսի 18-ին պիկնիկի միջազգային օրն է: Հայաստանում Արտակարգ Իրավիճակ է ու ավելի լավ առիթ այս տոնը նշելու դժվար գտնենք:

Այսպիսով՝ ներկայացնում ենք մի քանի տարբերակ, թե ինչպես ավելի հետաքրքիր անցկացնել պիկնիկը երեխաների հետ:





[...]

կարդալ ավելին

շրջակա-միջավայրի-օր

Շրջակա միջավայրի համաշխարհային օր


Ամբողջ աշխարհում հունիսի հինգը նշվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր:
Օրվա նպատակն է մարդկանց էլ ավելի տեղեկացնել շրջակա միջավայրի մաքրության կարեւորության մասին:
Տոնը շատ հարմար առիթ է երեխաներին սովորեցնելու հարգել շրջակա միջավայրը: Նրանք որպես ապագայի ժառանգորդներ եւ մեզ ու գալիք սերունդներին կապող օղակ, բոլորից առավել իրավունք ունեն առողջ շրջակա միջավայր ունենալ, ինչպես նաեւ ինտեգրվել այդ գործում:
Տոնը շատ հարմար է երեխայի հետ ժամանակ անցկացնելու համար՝ չէ որ, եթե երեխան հավաքի գետնին ընկած շշերը ,իսկ դուք պահեք տոպրակը ու պատմեք աղբը տեսակավորելու ճիշտ տարբերակների մասին, ապա երեխան կկարողանա ստացած գիտելիքը պրակտիկորեն իրագործել:





[...]

կարդալ ավելին

հեծանիվ-վարելու-կանոններ

Հեծանիվ վարելու կանոնները

Երեխայի համար հեծանիվ գնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ նա գիտի երթեւեկության կանոնները եւ սովորեցնել նրան, թե ինչպես պետք է խնամել հեծանիվը, ստուգել արգելակների, ձայնային ազդանշանի, անիվների շղթայի եւ լուսարձակների սարքին լինելը։ Դեռահասները պետք է իմանան, որ հեծանիվների ու մոտոցիկլետների վրա տարածվում են տրանսպորտային բոլոր միջոցների համար նախատեսված երթեւեկության կանոնները։

Հեծանիվ վարելիս պետք է հիշել.

  • չի կարելի այն վարել երթեւեկության հակառակ ուղղությամբ,
  • խստորեն պահպանել աջ կողմում մնալու կանոնը,
  • ձեր մտադրությունների մասին (թեքվել, կանգնել, առաջ անցնել եւ այլն) պետք է նախապես զգուշացնել մյուս վարորդներին,
  • չսահելու համար կտրուկ չարգելակել,
  • ուշադիր լինել հետիոտների նկատմամբ, որոնք հաճախ ցանկանում են փողոցն անցնել ամենաանսպասելի ու վտանգավոր վայրերում,
  • ուշադիր լինել ավտոմեքենանների վարորդների նկատմամբ, քանի որ վազանց կատարելիս մեքենան կարող է ուժեղ օդային ալիք բարձրացնել, որի հետեւանքով դուք կարող եք կորցնել հավասարակշռությունն ու ընկնել,
  • եթե մի քանի հոգով եք, ապա պետք է շարժվել մեկը մյուսի հետեւից,
  • երեկոյան ժամերին պետք է հագնել վառ գույնի հագուստ եւ հետեւել, որ հեծանիվի լույսն անդրադարձնող դետալները կատարյալ մաքուր լինեն,
  • պայուսակներն ու փաթեթները տեղադրել միայն բեռների համար նախատեսված տեղում,
  • կատարել ճանապարհային նշանների պահանջները,
  • ուրիշներին բուքսիրի չվերցնել, ոչ էլ խնդրել, որ ուրիշները ձեզ վերցնեն,
  • արագության մրցարշավներ չկազմակերպել,
  • շփվող դետալները մշտապես պատել յուղով,
  • փողոցում տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսանքի մեջ մյուսներից անվտանգ հեռավորություն պահպանել,
  • ավազով, սառույցով, ձյունով պատված կամ զառիվայր ճանապարհներին արագությունը նվազեցնել։

կաշառել-երեխաներին-մոտիվացիա

Արժե՞ երեխային վճարել հաջողությունների համար


Ծնողները հաճախ են այս և նման հարցեր բարձրացնում։ Հարցը կարող է տարբեր ձևերով հնչել, սակայն էությունը նույնն է։
Պետք է արդյո՞ք, կամ օգտակա՞ր է երեխային մոտիվացնել, մղել ինչ-որ բան անելու կամ հաջողության հասնելու համար նրան գումար կամ փոխհատուցում խոստանալ։
Եկեք մտորենք այդ մասին։
Կան ծնողներ, ովքեր համոզմունք ունեն, որ բիզնեսի դարում հնարավորինս վաղ տարիքից անհրաժեշտ է երեխային նախապատրաստել բիզնես մտածողությանը նրան տալով հնարավորություն զգալու, որ ինքը կարող է փոխշահավետ գործարքների մեջ մտնել նախ ծնողների հետ, ապա նաև դրսի աշխարհում։ Այս նպատակով երեխաներին առաջարկվում է տանը ինչ-որ պարտականություններ կատարելու, կամ իր կյանքում ինչ-որ բարձրունքների, հաջողությունների հասնելու համար ինչ-որ շահ ունենալ, կլինի նյութական կամ այլ տեսակի արժեքների տեսքով։ Պատահում է, որ երեխան տանը հատակն է մաքրում, կամ փոքր եղբորն է խնամում, կամ այլ պարտականություն է կատարում և դրա դիմաց ծնողը գումար է տալիս երեխային։





[...]

կարդալ ավելին

ինչպես խոսել երեխաների հետ ցեղասպանության մասին

Ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխայի հետ ցեղասպանության մասին. ներկայացնում է մանկական հոգեբանը


Շուտով Ապրիլի 24-ն է, և փորձից գիտեմ, թե որքան դժվար է գտնել այն խոսքերը, որոնցով պետք է բացատրենք մեր երեխաներին ցեղասպանության սահմռկեցուցիչ երևույթը։ Այս հոդվածով ես փորձել եմ իմ մտորումները արտահայտել այդ կապակցությամբ։

Ապրիլի 24-ին մեր երկրի բոլոր  դպրոցներում  հիշատակվում է Հայոց Ցեղասպանությունը՝ հանրակրթական չափորոշչի թույլատրելի սահմաններում։ Փոքրիկներին անհրաժեշտ է բացատրել, թե ինչ պատճառով նրանք այդ օրը չեն գալու դպրոց, և ինչ օր ենք մենք նշում ողջ ազգով։ 

Որոշ ուսուցիչներ շատ նրբորեն և զգուշությամբ երեխաներին կբացատրեն ապրիլի 24-ի հիշատակման պատճառը, կբացահայտեն անմոռուկի խորհուրդը, կզրուցեն ցեղասպանության հուշարձանի մասին, որոշ դասարաններում նաև կարճ ու հնարավորինս խնայող տեսանյութեր կդիտեն։ Կլինեն նաև ուսուցիչներ, որոնք կշրջանցեն թեման՝  հատկապես փոքրիկների հետ նրանց զգացականորեն և հոգեբանորեն խնայելու նպատակով։





[...]

կարդալ ավելին

stres

Ինչո՞ւ է սթրեսը մեզ դարձնում պակաս խելացի


Երբ կենսաբանները դնում են բջջիջները երկու տարբեր Պետրի բաժակի մեջ (դա մի տարա է, որի մեջ բակտերիաները տեղադրում են ուսումնասիրություններ անցկացնելու համար) եւ նրանցից մեկի մեջ բջջիջների կողքին տեղադրում են աճին նպաստող սնուցող էլեմենտներ, իսկ մյուսի՝ թունավոր նյութեր, մի քանի ժամ հետո բջիջները ինքնստինքյան մեկի մեջ ուղղվում, մոտենում են դեպի սնուցող էլեմենտները, իսկ մյուսի մեջ հեռանում են թույներից։ Բջիջները բացվում են դրական (սնուցող) ազդակների համար եւ փակվում են բացասական ազդակների (տոքսինների) համար։ Նրանք չեն կարող միաժամանակ բաց եւ փակ լինել։ Բջիջները կարող են կամ աճ ունենալ, կամ ինքնապաշտպանվել վտանգավոր էլէմենտներից, սակայն սա կամ-կամ է, այլ ոչ միաժամանակ։
Նույնը կատարվում է ամբողջ մարդկային օրգանիզմի հետ։





[...]

կարդալ ավելին

autism

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է


2007 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստին` Քաթարի պետության առաջարկով, որոշում ընդունվեց Աուտիզմի իրազեկման օրը նշելու մասին: Այսպիսով, 2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր:
Աուտիզմը կամ աուտիստիկ սպեկտորի խանգարումը բնութագրվում են սոցիալական հմտությունների, կրկնվող վարքագծի, խոսքի և հաղորդակցման հետ կապված առանձնահատկություններով:
ԱՍԽ հաճախ ուղեկցվում է զգայական և բժշկական խնդիրներով, ինչպիսիք են ստամոքս-աղիքային խանգարումները, քնի խանգարումները, ինչպես նաև հոգեկան առողջության խանգարումները, անհանգստությունը, ընկճվածությունը և ուշադրության կենտրոնացման խնդիրներ:
ԱՍԽ վաղ ախտանիշները սովորաբար հայտնվում են 2-3 տարեկանում: Զարգացման առանձնահատկությունները կարող են ի հայտ գալ նույնիսկ ավելի վաղ, և հաճախ հնարավոր է ախտորոշել դեռևս 18 ամսականում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղ միջամտությունը աուտիզմի պարագայում հետագայում հանգեցնում է դրական արդյունքների:





[...]

կարդալ ավելին

ռեջիո-մոտեցման-մասին

Ռեջիո մոտեցում


Եթե դուք քիչ թե շատ հետաքրքրված եք նախադրպրոցական կրթությամբ, ապա ձեզ ծանոթ կլինեն «Ռեջիո մոտեցում», «Ռեջիո մանկավարժություն» տերմինները։
Ռեջիո մոտեցումը ծագել է Իտալիայի Ռեջիո-Էմիլիա քաղաքում՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո, երբ մանկավարժ Լորիս Մալագուցին տեղի բնակիչների հետ միասին հանձն առավ ստեղծել մի նոր կրթական մշակույթ, որը հիմնված էր Լ․ Վիգոցկու գաղափարների, Մ․ Մոնտեսորիի սկզբունքների, Պիաժեյի և Գարդների տեսությունների, քաղաքի բնակիչների մտածելակերպի, նրանց անցյալի, ներկայի և երազած ապագայի վրա։ Մալագուցին կարծում էր, որ մեծահասակի հիմնական խնդիրն է օգնել երեխային բացահայտել աշխարհը, ոգեշնչել, զարգացնել հետաքրքրասիրությունը և կարողությունները:





[...]

կարդալ ավելին