Բլոգ

Յոգա-երեխաների-համար

Յոգան եւ երեխաները


Այս օրերին հաճախ ենք լսում յոգայի օգուտների մասին մեծահասակների համար, բայց արդյո՞ք գիտեիք, որ յոգան շատ օգտակար է նաեւ երեխաների համար։ Այո, յոգան ունի բազմաթիվ օգուտներ երեխաների համար: Ամենակարեւորն այն է, որ յոգան մրցակցային չէ։
Այսօրվա աշխարհում հաճախ ենք լսում լավագույնը լինելու մասին, կամ առավելագույնին հասնելու մասին, իսկ յոգայի աշխարհում երեխաները սովորում են, որ յուրաքանչյուրի մարմինը տարբեր է, եւ որ տարբեր մարմիններ ունեն տարբեր առանձնահատկություններ եւ սահմանափակումներ, եւ որ բոլոր դեպքերում էլ այն լավն է ու յուրահատուկ։





[...]

կարդալ ավելին

կրծքով-կերակրման-շաբաթ

Տասնչորս առասպել կրծքով կերակրման մասին


Կրծքով կերակրման կարեւորությանը ուշադրություն դարձնելու համար Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առաջարկով օգոստոսի առաջին շաբաթը համարվում է «Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ»:
Կրծքով կերակրվելու մասին շատ են միֆերը: Տասնչորս առասպել կրծքով կերակրման մասին.





[...]

կարդալ ավելին

երեխաների վաղ զարգացման ամենատարածված մեթոդներ

Ծննդյան օրվանից մինչեւ միջին դպրոց երեխաների վաղ զարգացման ամենատարածված մեթոդների լավագույն 8-յակը


Մեր օրերում ծնողների շրջանում շատ տարածված է զարգացնել երեխաներին հենց ծնված օրվանից: Երեխաների վաղ զարգացման շատ մեթոդներ կան: Այսօր հակիրճ կներկայացնենք դրանցից ամենատարածված 8-ը:





[...]

կարդալ ավելին

childrens-day-հունիսի-1

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրեւ ամռան առաջին օրը, այլեւ երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռեւս 1925 թվականին` Ժնեւում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։
Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Հունիսի 1-ը նշվում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, վերջին տարիների այս տոնին նաեւ միացել են մի շարք եվրոպական երկրներ եւ ԱՄՆ մի շարք նահանգներ:

զարգացնող-խաղ

Զարգացնող խաղ 2,6 տարեկանից բարձր երեխաների համար


Այս խաղի օգնությամբ զարգացնում ենք գրեթե բոլոր հոգեկան գործընթացները եւ հատկապես խոսքը (տարիքը՝ 2.6-ից սկսած): Մեզ անհրաժեշտ կլինի խաղալիք սպասք տարբեր չափերի եւ խաղալիք գազօջախ: Շատ հաճախ ծնողները խուսափում են երեխային խաղալու համար ջուր տալ, քանի որ այն հոգսաշատ է, բայց ի հակառակ այդ ամենի՝ այն շատ ցանկալի է երեխաների համար ու շատ զարգացնող: Ջրով խաղերը զարգացնում են տակտիլային զգացողությունը: Տարաներից մեկի մեջ լցնում ենք ջուր եւ առաջարկում ճաշիկ եփել կամ թեյ: Լցնում ենք կաթսայի մեջ եւ դնում գազօջախին, միացնում, եփելու ձայն հանում, գդալով խառնում, ինչու չէ, նաեւ համտեսում:




[...]

կարդալ ավելին

էյդետիկա-ուշադրություն-երեխաների

Էյդետիկան երեխաների եւ մեծահասակների համար


Ինչպե՞ս չմոռանալ կարեւոր տեղեկատվությունը եւ յուրացնել նյութն ավելի արդյունավետ: Էյդետիկայի օգնությամբ մարդն ունակ է նշանակալիորեն ընդլայնել սեփական հնարավորությունները:
Ամերիկացի հայտնի հոգեբան Դանիել Լապպը, ինչպես նաեւ այլ հոգեբաններ եւ մանկավարժներ, առաջնորդվելով էյդետիկայի մեթոդաբանությամբ, մշակել են ցանկացած տարիքում հիշողությունը, ինչպես նաեւ իմացական մյուս գործընթացները լավացնելու ծրագիր-մեթոդաբանություն:
Էյդետիկան նաեւ բազմաթիվ գիտնականների ուսումնասիրության կենտրոնում է եղել:




[...]

կարդալ ավելին

ինչպես-խոսել-առաջին-դաշտանի-մասին

Ինչպես խոսել առաջին դաշտանի մասին


Ինչքան էլ որ խոսվում է սեռակրթության մասին, միեւնույն է ծնողների մեծ մասը երեխաներին չի նախապատրաստում օրգանիզմում սպասվող փոփոխություններին։
Երբեմն էլ կան ծնողներ, ովքեր ուզում են խոսեն երեխաների հետ, բայց չգիտեն երբ եւ ոնց պետք է սկսեն։ 
Պատանեկան շրջանի մասին խոսելուց պետք է նշեմ, որ աղջիկների կյանքում ամենաանսպասելի ու տագնապային վիճակը առաջին դաշտանի սկիզբն է։
Ծնողները երբեմն սպասում են, մինչեւ երեխան դառնա 12 տարեկան նոր սկսեն խոսել , մեկ էլ պարզվում է, որ երեխայի մոտ առաջին ցիկլը սկսում է 11 տարեկանում։




[...]

կարդալ ավելին

erekhaneri-iravunk

Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին եւ ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք: Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:
Մինչեւ 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) եւ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին: Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով: Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա եւ սարսափ բովանդակող գրականության եւ տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաեւ այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ, 19 ՀՈԴՎԱԾ

cnoghakan-dproc-havat

Օնլայն դպրոց՝ լսողության խնդիրներով երեխայի ծնողների համար


Մարտի 14-ին լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը։ Ծրագիրն իրականացնելու համար ՀԿ-ն ֆինանսավորում ստացել է դիմելով Եվրոպական միության «ՔՀԿամուրջ» ծրագրի դրամաշնորհային ծրագրին: «ՔՀԿամուրջ» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին, ֆինանսավորում է Եվրոպական միությունը եւ իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ համագործակցելով Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ: «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը մեկնարկել է 2018թ-ի դեկտեմբերի 1-ին, շարունակվելու է մինչև 2019թ-ի հունիսի 1-ը:




[...]

կարդալ ավելին

1 տարեկանի զարգացնող խաղեր

1 տարեկանի համար զարգացնող խաղեր


«Երկուսով» հոգեբանական կենտրոնի լոգոպեդ Մարիամ Պետրոսյանն
առաջարկում է խաղեր, որոնք կնպաստեն զարգացնել մանր մոտորիկան, խոսքը, ուշադրությունը, մտածողությունը, կոորդինացիան, հետեւողականությունը, հույզերի արտահայտումը կյանքի առաջին տարում։




[...]

կարդալ ավելին