Բլոգ

Լեզվի կարճ սանձիկ երեխաների մոտ

Անկիլոգլոսիան դիմածնոտային զարգացման անոմալիաներից է: Այն, չնայած ոչ շատ հաճախ, բայց հանդիպում է մանկական դիմածնոտային վիրաբույժի պրակտիկայում: Սա մի վիճակ է, որն անհարմարություն է պատճառում փոքրիկին:


[...]

կարդալ ավելին

Զվարճալի խնդիրներ

Մեկ մատիտն ունի 2 ծայր, երկուսը՝ 4: Քանի՞ ծայր ունի մեկ ու կես մատիտը:
Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:
Ո՞ր 4 տառանց բառն է, որ Հայաստանի բոլոր դպրոցականները գրում են սխալ:
Ինչո՞ւ է իսպանացի վարսավիրին ձեռնտու սափրել երկու անգլիացու, քան մի ֆրանսիացու:
Երեկ այն չկար, իսկ վաղը չի լինելու: Ինչի՞ մասին է խոսքը:
Տիկին Արփինեն ընտանի կենդանիներ է պահում: Նրա բոլոր կենդանիները, բացի 2-ից շներ են, բոլորը, բացի 2-ից՝ կատուներ, և բոլորը, բացի 2-ից թութակներ: Յուրաքանչյուր կենդանուց որքա՞ն ունի տիկին Արմինեն:
#mapa #mapablog #զվարճալիխնդիրներ

Աղբյուրը՝  https://mocak.am

Գրիգոր Սմիթ

Գրիգորը ծնվել է 1990 թվականին, 2 տարեկանում նա արդեն կարդում էր, իսկ 10-ում` նա արդեն նստեց ուսանողական նստարանին: Փոքրիկ հանճարը զբաղվում էր միայն ճշգրիտ գիտություններով, բայց նա շրջում էր աշխարհով մեկ` որպես մանուկների իրավունքների պաշտպան: Նա հիմնադրել է International Youth Advocates-ը, որը զբաղվում է երեխաների իրավունքների ճշտման ու պաշտպանման գործով: Սմիթը պարգևատրվել է Բիլ Քլինթոնի և Միխայիլ Գորբաչովի կողմից և ՄԱԿ-ում հանդես եկավ բացման խոսքով: Նա չորս անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, սակայն չի ստացել: Իսկ իր մեծ նվաճումը նա համարում է վարորդական իրավունքի վկայական ստանալը:
#mapa #mapablog #խելացիերեխաներ

Երեխայի ատամների խնամք

Երեխայի ատամների խնամք ?


Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր:



Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկական խոզանակով: Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանա: Ընդ որում, երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ, խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ: Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, իսկ մինչև երեք տարեկան երեխաները չպետք է օգտագործեն ֆտոր պարունակող ատամի մածուկ, քանի որ մեծամասամբ կուլ են տալիս այն: Սկզբնական շրջանում երեխան չի կարող ինքնուրույն և արդյունավետ կերպով լվանալ ատամները, ուստի անհրաժեշտ է, որ երեխայից բացի, նաև մայրիկը լվանա փոքրիկի ատամները, մինչև համոզվի, որ երեխան ադեն կարող է իսկապես ատամները լավ լվանալ:

[...]

կարդալ ավելին

IQ test երեխաների համար

IQ թեստ երեխաների համար

IQ թեստ երեխաների համար
✅ Ի՞նչ կարող ենք մենք տեսնել փակ աչքերով (երազ)
✅ Եթե գրենք հարյուր քառասուն և հարյուր քառասուն, կունենանք երկու հարյուր քառասուն: Ճիշտ է՞ սա (Ճիշտ է, մենք ունենք երկու «հարյուր քառասուն»)
✅ Հնարավո՞ր է՝ ագռավը թռչի, եթե շունը նստած է պոչի վրա (այո, շունը իր պոչի վրա է նստած)
✅ Այդ ո՞ր ժամացույցն է, որ օրվա ընթացքում ճիշտ ժամ ցույց է տալիս ընդամենը երկու անգամ (Փչացած)
✅ Իմ հայրիկի որդին է, բայց եղբայրս չէ, ո՞վ է (Ես ինքս)
✅ Բեղերն ավելի երկար են քան ոտքերը, այդ ու՞մ կամ ինչի՞ մոտ (Խավարասերների)
Աղբյուրը՝ www.mocak.am

Մանկական սենյակի կահավորում ?

Մանկական սենյակի դիզայնն իրենից ենթադրում է մի նոր, փոքրիկ աշխարհի արարում: Մի աշխարհի, որ հետաքրքիր կլինի երեխային: Մանկական սենյակը տան ամենափոքրիկ անդամի տարծքն է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է յուրահատուկ ուշադրությամբ մոտենալ դրա կահավորման հարցին: Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք:
Մանկական սենյակը կահավորելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին. [...]

կարդալ ավելին

Ինչպես դիմակայել շոգին

 Ամառվա շոգին երեխաների օրվա ռեժիմը պետք է ենթարկել խիստ կանոնների․ տնից դուրս գալ միայն մինչեւ ժամը 11.00-ը եւ երեկոյան 18.00-ից հետո։ Երեխաների համար շատ վտանգավոր է արեւի անմիջական ճառագայթների տակ գտնվելը, որովհետեւ դա կարող է արեւահարման հանգեցնել։
 Երեխան պետք է մի փոքր ավելի քիչ սննդամթերք ընդունի եւ տարբերությունը ջրով լրացնի,ծորակից հոսող ջրի փոխարեն շշալցված տարբերակին նախապատվությունը տալ:Եղանակային պայմաններից կախված՝ մարսողական ռեսուրսի սահմանափակում կարող է գործել: Պարզապես ջուր առաջարկեք՝ կերածը լավ մարսելու համար:
 Ցանկալի է, որ երեխան բաց գույնի շորեր կրի:
#mapa #mapablog

Փանքեյք

Բաղադրիչներ

  • 1 հատ ձու,
  • 1 բ. կաթ,
  • 1 բ. ալյուր,
  • 2 թ.գ. փխրեցուցիչ,
  • 2 թ.գ. հալեցրած կարագ,
  • 2 ճ.գ. շաքարավազ,
  • 0,5 թ.գ. աղ,
  • 0,5 թ.գ. վանիլին:
Ստացվում է 12 հատ փոքր չափսի փանքեյք: Մատուցել մրգերով, մեղրով կամ նուտելայով:

Մանկական սկոլիոզ

✅ Սկոլիոզը բավական տարածված հիվանդություն է: Այն կարող է առաջանալ եւ երեխաների, եւ մեծահասակների շրջանում, բայց հիվանդության առաջացման առավել բնորոշ շրջանը 10-15 տարեկան հասակն է:
✅ Միշտ չէ, որ բուժումն անհրաժեշտ է: Բժիշկ Գարդի խոսքով՝ սկոլիոզը գնահատվում է ողնաշարի կորության աստիճանի տեսանկյունից.



[...]

կարդալ ավելին

erekhayi qni tevoghutyun

Երեխայի քնի տևողությունը

⏳ Որքան պետք է լինի երեխայի քնի տևողությունը՝ կախված տարիքից.
✅ 1-2 ամսական երեխաների համար՝ օրական մոտ 18 ժամ:
✅ 3-4 ամսական՝ մոտ 17-18 ժամ:
✅ 5-6 ամսական՝ մոտ 16 ժամ:
✅ 7-9 ամսական՝ մոտ 15 ժամ:
✅ 10 ամսականից մինչև 1 տարեկան՝ մոտ 13 ժամ:
✅ 1-1,5 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 2 անգամ: Առաջին քնի տևողությունն է 2-2,5 ժամ, երկրորդինը՝ 1,5 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ:
✅ 1,5-2 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2,5-3 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ:
✅ 2-3 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2-2,5 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ:
✅ 3-7 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` մոտ 2 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10 ժամ:
✅ 7 տարեկանից բարձր երեխաները կարող են ցերեկվա ժամերին չքնել, սակայն գիշերվա քունը պետք է տևի 8-9 ժամից ոչ պակաս: