Էյդետիկան երեխաների եւ մեծահասակների համար

էյդետիկա-ուշադրություն-երեխաների

Էյդետիկան երեխաների եւ մեծահասակների համար

Ինչպե՞ս չմոռանալ կարեւոր տեղեկատվությունը եւ յուրացնել նյութն ավելի արդյունավետ: Էյդետիկայի օգնությամբ մարդն ունակ է նշանակալիորեն ընդլայնել սեփական հնարավորությունները:
Ամերիկացի հայտնի հոգեբան Դանիել Լապպը, ինչպես նաեւ այլ հոգեբաններ եւ մանկավարժներ, առաջնորդվելով էյդետիկայի մեթոդաբանությամբ, մշակել են ցանկացած տարիքում հիշողությունը, ինչպես նաեւ իմացական մյուս գործընթացները լավացնելու ծրագիր-մեթոդաբանություն:
Էյդետիկան նաեւ բազմաթիվ գիտնականների ուսումնասիրության կենտրոնում է եղել:


Հեղինակը քայլ առ քայլ ցույց է տալիս ինչպես մտապահել այն, ինչ մենք ցանկանում ենք մտապահել ՝անուններ, բառեր, դեմքեր, ձայներ, գույներ, երազներ՝ նպաստելով միաժամանակ նաև ուշադրության կենտրոնացմանը:
Իսկ ինչ անել այն տեղեկատվության հետ, որը կարող է նաեւ վնասել. սովորեցնում է նաեւ մոռանալ այն, ինչը չեք ցանկանա հիշել:
Ինչպես գիտենք, հիշողությունը պայմանավորված է երեք գործընթացներով՝ տեղեկատվությունը մտապահելու, պահպանելու եւ վերարտադրելու: Էյդետիկան հնարավորություն է տալիս կարճ ժամանակամիջոցում հասնել ցանկալի արդյունքի եւ երկար ժամանակ պահպանելով այն: Էյդետիկան հնարավորություն է տալիս նաեւ սովորել արագ ընթերցել՝ առաջարկելով օգտակար խորհուրդներ եւ վարժություններ արագ ընթերցելու հմտությունները զարգացնելու համար,տալիս է գիտելիքներ, որը կարող եք ակտիվորեն կիրառել եւ՛ կյանքում, եւ՛ առօրյայում՝ հնարավորություն ընձեռելով նաեւ ինքնակատարելագործման համար:
Ինչպես նաեւ կկարողանաք արդյունավետ մտապահել տեսած եւ լսած տեղեկատվությունը:
Յուրօրինակ վարժանքների եւ հմտությունների շնորհիվ ուսումնական գործընթացը դառնում է հաճելի, աճում է հետաքրքրությունն ուսման նկատմամբ,մեծանում է սովորելու ցանկությունը, երեխան հաղթահարում է վախն ուսման նկատմամբ՝ հաճույքով տրամադրվելով նոր յուրացվող տեղեկատվության նկատմամբ՝զարգացնելով ինչպես պատկերավոր հիշողությունը, մտածողությունը, երեւակայությունը,ուշադրությունը, ստեղծագործական ունակությունները եւ հմտությունները՝դրսևորելով նաեւ ինտելեկտուալ բարձր ցուցանիշներ:
Վերը նշված մեթոդի օգնությամբ զարգացնելով երեխայի մոտ ֆենոմենալ հնարավորություններ, արդեն խնդիր չէ արագ մտապահելու անգամ անծանոթ բառերը, արագորեն յուրացնելու ցանկացած օտար լեզու, հանձնել քննությունները, սովորել տեքստն անգիր, իսկ ուսումնական պրոցեսը վերածվում է հաճելի եւ կառուցողական խաղի:
Նախատեսված է եւ կիրառելի է ինչպես փոքրերի, դպրոցականների,այնպես էլ մեծահասակների համար:
Ժենյա Վարդանյան, հոգեբան, Եվրոպական քոուչինգի ֆեդերացիայի (ECF) քոուչ :