Ծննդյան օրվանից մինչեւ միջին դպրոց երեխաների վաղ զարգացման ամենատարածված մեթոդների լավագույն 8-յակը

երեխաների վաղ զարգացման ամենատարածված մեթոդներ

Ծննդյան օրվանից մինչեւ միջին դպրոց երեխաների վաղ զարգացման ամենատարածված մեթոդների լավագույն 8-յակը

Մեր օրերում ծնողների շրջանում շատ տարածված է զարգացնել երեխաներին հենց ծնված օրվանից: Երեխաների վաղ զարգացման շատ մեթոդներ կան: Այսօր հակիրճ կներկայացնենք դրանցից ամենատարածված 8-ը:

1. Մարիա Մոնթեսորիի մեթոդը

Երեխաների տարիքը.
Մեթոդը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար:

Հիմնական սկզբունքները.
Այս մեթոդի հիմնական սկզբունքը երեխայի ինքնադաստիարակման գաղափարն է: Այստեղից էլ կրթական համակարգի կարգախոսն է. «Օգնիր ինձ անել ինքնուրույն»: Երեխային ազատ ընտրության լայն հնարավորություն է ընձեռվում: Երեխան ինքնուրույն ընտրում է ինչով, ինչպես եւ ինչքան պարապել: Երեխային պետք չէ ստիպել սովորել, նրան պետք է շահագրգռել:

Մեթոդի առավելությունները.

  • Այս մեթոդով սովորող երեխաները հետևողական են, ուշադիր, ինքնուրույն եւ կարգապահ:
  • Պարապմունքների ընթացքում երեխաների մոտ զարգանում է ձեռքերի մանր շարժունակությունը:
  • Մեթոդը զարգացնում է ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության եւ վերլուծական մտածողության համար:

Մեթոդի թերությունները.

  • Միջոցների մեծամասնությունն ուղղված է մանր շարժունակության, տրամաբանական եւ վերլուծական մտածողության, ինտելեկտի զարգացմանը: Իսկ ստեղծագործական եւ  հուզական ոլորտները գործնականաում չեն շոշափվում:
  • Բացակայում են սյուժետային-դերային եւ շարժական խաղերը, որոնք հեղինակի կարծիքով, միայն արգելակում են երեխայի ինտելեկտուալ զարգացումը: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ երեխաների մոտ նախադպրոցական տարիքում առաջատար գործունեությունը խաղն է,որի միջոցով երեխան ճանաչում է շրջակա աշխարհը, մարդկային հարաբերությունները,կարողանում է համագործակցել տարեկիցների հետ:
  • Հոգեբանները ամաչկոտ եւ ինքնամփոփ երեխաների ծնողներին խորհուրդ են տալիս այս մեթոդին զգուշությամբ վերաբերվել: Այն բավականին ինքնուրույնություն է նախատեսում, իսկ զուսպ երեխաները հազիվ թե օգնություն խնդրեն, եթե չկարողանան ինչ-որ բան անել:

2.Նիկիտինների ընտանիքի մեթոդը

Նիկիտինների ընտանիքի մեթոդը

Երեխաների տարիքը.
Մեթոդը համապատասխանում է 2-17 տարեկան երեխաներին:

Հիմնական սկզբունքները.
Իրենց մեթոդի հիմնական սկզբունքները հեղինակներըը մեկնաբանում են հետևյալ կերպ. երեխաներն ունենում են ստեղծագործական ազատություն: Ոչ մի հատուկ վարժեցում, մարզում, դաս: Երեխաները պարապում են ինչքան ուզում են՝ սպորտը համադրելով գործունեության մնացած բոլոր տեսակների հետ:

  • Թեթեւ եւ սպորտային հագուստը տանը. մարզագույքը երեխաների համար առօրյա բաղկացուցիչ  մասն են փոքր տարիքից, նրանց համար դառնում են բնական կենսագործունեության միջավայր՝ կահույքի եւ այլ կենցաղային իրերի  պես:
  • Ծնողական անտարբերությունն է. ինչ եւ ինչպես կստացվի երեխաների մոտ, մասնակցությունը մանկական խաղերին, մրցումներին, եւ առհասարակ՝ երեխաների կյանքում:

Մեթոդի առավելությունները.

  • Մատչելիություն՝ իրագործման հեշտությունը, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ յուրացնել մեթոդը բոլոր ծնողներին:
  • Հնարավորություն՝ ուշադրություն դարձնել ինչպես երեխայի ինտելեկտուալ, այնպես էլ ֆիզիկական զարգացմանը:

Մեթոդի թերությունները.

  • Մինչեւ մեկ տարի երեխաները կարող են ցավագին արձագանքել աշխատանքի ավելորդ կոշտ մեթոդներին:
  • Երեխայի ստեղծագործական զարգացմանը ոչ բավարար ուշադրությունը, մանր շարժունակությանը բավականաչափ ուշադրություն չդարձնելը:
  • Երեխային անհատական մոտեցում ցուցաբերելու անհնարինությունը:

3. Նիկոլայ Զայցեւի մեթոդը

kubiki-zajtseva-metodika-razvitiya

Երեխաների տարիքը.
Մեթոդը նախատեսված է 1-10 տարեկան երեխաների համար:

Հիմնական սկզբունքները.
Զայցեւների ուսուցման համակարգի հիմքում այն գաղափարն է, որ երեխան ձայնավորի եւ բաղաձայնի կապակցությամբ կամ նույնիսկ մեկ տառի միջոցով արտահայտում է իր խոսքը: Այնպես որ, երեխաների ուսուցման հիմնական սկզբունքը ընթերցանությունն է վանկերով, իսկ հաշվելու ուսուցումը՝ թվային շարքերի օգնությամբ:

Մեթոդի առավելությունները.

  • Տվյալ մեթոդն օգնում է երեխաներին արագ սովորել ընթերցել եւ հաշվել:
  • Երեխաների մոտ մարզվում եւ բավականին լավ զարգանում է տեսողական հիշողությունը:
  • Պարապմունքների ընթացքում զարգանում է ստեղծագործական մտածողությունը:

Մեթոդի թերությունները.

  • Բավականաչափ ուշադրություն չի դարձվում ձեռքերի մանր շարժունակությանը, վարժեցմանը,:
  • Հաճախ այն երեխաների մոտ, ովքեր լավ հաշվում եւ կարդում են, այս մեթոդի արդյունքում զարգանում է չափից ավելի բարձր ինքնագնահատական եւ այնպիսի զգացողություն է՝  իբր իրենք ամեն ինչ գիտեն:

4. Գլեն Դոմանի մեթոդը

Երեխաների տարիքը.
Դոմանի կարծիքով երեխաների ուսուցումն ու դաստիարակությունն սկսվում է 6-7 տարեկան հասակում, սակայն շրջապատի ընկալումն սկսվում է հենց ծննդյան պահին, ուստի խորհուրդ է տալիս քարտեր ցույց տալ՝  ծնվելու օրից  սկսած:

Հիմնական սկզբունքները.
Ուղեղի ակտիվ զարգացման ընթացքում, երեխան օժտված է տեղեկատվությունը ընկալելու ունակությամբ: Նա դա անում է հեշտությամբ: Երեխայի ուղեղի զարգացման ժամանակահատվածներն են` 0-ից մինչեւ 3 տարեկան՝  ամենաբարձր ակտիվություն,  3- 6 տարեկան՝ հանկարծակի արգելակում, վեցից հետո`գրեթե լիարժեք դանդաղեցում եւ ձևավորման ավարտ: Հետեւաբար, ուսուցման ծրագիրը առավել արդյունավետ պետք է լինի մինչեւ 3 տարեկանը:

Մեթոդի առավելությունները.

  • Կրթությունը կարելի է սկսել երեխայի ծննդյան օրից:
  • Պարապելը շատ պարզ է:
  • Աշխատանք կատարելու համար նյութեր (Դոմանի քարտեր) կարելի է պատրաստել ինքնուրույն:
  • Ծնողները կարող են իրենք զբաղվել երեխայի հետ:
  • Ստացվում է համապարփակ զարգացում (քարտերը կարող են վերաբերել տարբեր թեմաների ` բնության, սննդի, տրանսպորտի եւ այլն):

Մեթոդի թերությունները.

  • Ուսուցման գործընթացում երեխան պասիվ է, պարզապես պետք է նայի:
  • Երեխան չի սովորում կարդալ կամ լսել ինքնուրույն եւ վերլուծել տեքստը:
  • Ստեղծագործականություն ուսուցման գործընթացում չի կարող ցուցաբերվել;
  • Ուսուցման գործընթացը ձեւակերպված է, պետք է հետեւել հրահանգներին եւ օրվա ընթացքում մի քանի անգամ քարտերը ցույց տալ, առանց բացթողումների:
  • 3 տարեկանից բարձր երեխաները չեն ցանկանում սովորել Դոմանի մեթոդով, եթե նախկինում այդպես չեն զբաղվել նրանց հետ:

5. «Վալֆորդյան մանկավարժություն» մեթոդը

Երեխաների տարիքը.
Այս համակարգը հարմար է ցանկացած տարիքի դպրոցականների համար (6- 17 տարեկան):

Հիմնական սկզբունքները.
Այս մեթոդի համաձայն՝ մինչեւ յոթ տարեկան  երեխան չպետք է ծանրաբեռնված լինի կարդալու , գրելու ուսուցմամբ, ինչպես նաեւ տրամաբանական վարժություններով: Երեխայի վաղ տարիքում անհրաժեշտ է լիովին բացահայտել նրա ստեղծագործական եւ հոգևոր ներուժը: Վալդորֆի համակարգի հիմնական սկզբունքն է. «Մանկությունը լիարժեք կյանք է, որը գեղեցիկ է»: Երեխան դաստիարակվում եւ զարգանում է բնության հետ ներդաշնակ, նա սովորում է ստեղծել, լսել եւ զգալ երաժշտությունը, նկարել եւ երգել:

Մեթոդի առավելությունները.

  • Յուրաքանչյուր երեխա իր ունակություններով անհատ է: Ուստի, ուսուցումը տեղի է ունենում ըստ յուրաքանչյուր աշակերտի պահանջների;
  • Նախադպրոցական տարիքի երեխաների համար կա միայն մեկ ուսուցիչ, ով նրանց համար բարեկամ է եւ դաստիարակ:
  • Վալդորֆյան դպրոցներում ամենաքիչ ակադեմիական գիտելիքներն են տալիս, հատկապես տարրական դասարաններում, շրջակա աշխարհի վերաբերյալ ավելի շատ գիտելիքներ ստանալու համար,
  • Դպրոցում չկան առաջնային եւ երկրորդային առարկաներ: Ստեղծագործական ոլորտին ավելի շատ ժամանակ եւ ուշադրություն է հատկացվում, քան մյուս առարկաներին, քանի որ ենթադրվում է, որ հենց դրանք են ազդում անհատի զարգացման վրա, այլ ոչ թե ճշգրիտ եւ համատարած ընդունված առարկաները:
  • Դասագրքերի բացակայություն. երեխաներն ունեն իրենց աշխատանքային տետրերը, որոնք ընդհանուր են բոլոր առարկաների համար: Այսպիսով՝ստացվում է, որ աշակերտներն ինքնուրույն ստեղծում են իրենց սեփական դասագրքերը եւ անհրաժեշտության դեպքում վերադառնում են գրառումներին, այլ ոչ թե մոռանում կամ նետում են դրանք:
  • Դասընթացին միջդիսցիպլինար մոտեցում է ցուցաբերվում, երեխաները չեն կիսում տարբեր առարկաներ, այլ ունեն ընդհանուր պատկերացում՝ աշխարհը որպես միասնական ամբողջություն ընկալելու:
  • Ուշադրություն է դարձվում ինչպես տեսության, այնպես էլ գործնականի վրա:
  • Մշակվում են ընտանեկան արժեքներ ոչ միայն աշակերտների, այլեւ ծնողների շրջանում.
  • Երեխաները սովորում են մտածել ստեղծագործաբար եւ աշխատել թիմում, նրանց երևակայությունը լավ է զարգանում:
  • Վալդորֆյան դպրոցներում երեխաներին որեւէ գնահատական չի դրվում,եւ բոլոր դասերը ենթադրում են աշակերտի անձնական շահ , ներգրավվածություն՝ առանց որեւէ հարկադրանքի:

Մեթոդի թերությունները.

  • Վալդորֆյան դպրոցներում երեխաները չեն ստանում այն գիտելիքների քանակը, որոնք անհրաժեշտ են բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար,
  • Չնայած այն հանգամանքին, որ դպրոցում երեխաները իսկապես հաճելի ու հարմարավետ միջավայրում են;:

6.Սեսիլ Լուպանի մեթոդը

Երեխաների տարիքը.
Այս մեթոդը հարմար է 0-5 տարեկան երեխաների համար:

Հիմնական սկզբունքները.
Մեթոդի հիմնական սկզբունքը ծնողների եւ երեխաների սերտ շփումն է: Ծնողները հաճախ շփոթում են «ուշադրություն» եւ «խնամք» հասկացությունները: Ուշադրությունը ենթադրում է երեխայի հետ հաղորդակցում եւ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ պարզաբանում:

Մեթոդի առավելությունները.

  • Երեխայի՝ միաժամանակ ֆիզիկական, գեղագիտական եւ մտավոր զարգացումը;
  • Զգայարանների միջոցով երեխայի առավել ամբողջական զարգացումը;
  • Շփման հմտությունների  զարգացում :

Մեթոդի թերությունները.

  • Ծնողները շատ ժամանակ պետք է հատկացնեն երեխային:
  • Հարմար չէ շտապողական, զբաղված, ինքնիշխան ծնողների համար:

7. Մասարու Իբուկայի մեթոդը

Մասարու-Իբուկայի-մեթոդը

Երեխաների տարիքը.
Այս մեթոդը հարմար է 0-ից մինչեւ 5 տարեկան երեխաների համար:

Հիմնական սկզբունքները.
Մեթոդի հիմնական սկզբունքը Իբուկայի գրքի վերնագիրն է՝ «Երեքից  հետո արդեն ուշ է»: Իբուկան կարծում է, որ երեխաների զարգացմամբ պետք է զբաղվել կյանքի առաջին օրերից, երեխաների իրական հնարավորություններ անսահման են եւ «ժամանակին» նոր գիտելիքներ տալով՝ կարելի է հասնել զարմանալի արդյունքների, հանճար դաստիարակելը հեշտ է, պարզապես պետք է զբաղվել երեխայի հետ ծնվելու պահից,այլ ոչ թե 3 տարեկանից հետո: Երեք տարեկանում ուղեղը ձեւավորվում է 70-80% -ով, իսկ հետագայում կարեւոր կդառնան հենց այն գիտելիքները, որոնք ծնողները հասցրել են տալ երեխային մինչ այդ տարիքը, երեխաները պատրաստ են սովորել, բայց այն չպետք է անբովանդակ դառնա:

Մեթոդի առավելությունները.

  • Չի սահմանափակվում երեխայի հետազոտական ձգտումները : Սա միաժամանակ առավելություն է եւ թերություն (բայց միայն ծնողների համար, իսկ երեխայի համար միանշանակ առավելություն): Իբուկան ծնողներին առաջարկում է երեխաներին զբաղեցնել տարաբնույթ,տարատեսակ խաղալիքներով:
  • Ճապոնիայի ամենախոշոր զարգացման ասոցիացիան աշխատում է Իբուկայի համակարգով, եւ նրա աշխատանքը, միանշանակ ,դրական արդյունքներ է տալիս:

Մեթոդի թերությունները.

  • Համակարգը նախատեսված է ճապոնական աշխարհամտածողության համար (հնազանդություն, մտածելու միտում):
  • Իբուկան արտահայտում է որոշ հակասական մոտեցումներ (օրինակ, երեխաների պատժամիջոցների մասին), ինչը կարող է չհամընկնել կրթության մասին ծնողների ունեցած մոտեցումներին:

8. «Յոթ թզուկների դպրոցի» մեթոդը

Յոթ-թզուկների-դպրոցի-մեթոդը

Երեխաների տարիքը.
Մեթոդը նախատեսված է ծննդյան օրից մինչեւ 7 տարեկան երեխաների համար:

Հիմնական սկզբունքները.
«Յոթ թզուկների դպրոց»ը երեխայի ծննդյան օրից սկսած՝ զարգացնող մեթոդների համակարգ է դպրոց ընդունվելու համար: «Յոթ թզուկների դպրոց» դասընթացը ներառում է երեխայի զարգացման բոլոր կարեւորագույն դրույթները (մտավոր, ֆիզիկական, հուզական, գեղագիտական, անձնական, սոցիալական):

Մեթոդիկայի առավելությունները.

  • Այս մեթոդով կարելի է աշխատել՝ ծննդյան օրից սկսած:
  • Յուրաքանչյուր գիրք ունի ծնողների համար հրահանգներ պարունակող էջ:
  • Պարունակում են ոչ միայն գունավոր պատկերներ, այլեւ հետաքրքիր խնդիրներ:
  • Երեք տարեկանից բարձր երեխաների գրքերում  կա խրախուսական մրցանակ ճիշտ ավարտված առաջադրանքի համար :

Մեթոդի թերությունները.

  • Յուրաքանչյուր տարիքի համար ունի իր սեփական գիրքը: Ի վերջո, ինչը նախատեսված է 5 տարեկան երեխաների համար, դժվար կլինի հասկանալ կրտսեր տարիքի երեխաներին:
  • Ոչ բոլոր գրքերն են գլուխգործոցներ,:

Սա ամենեւին էլ վաղ զարգացման մեթոդների ամբողջական ցանկ չէ…

Երեխայի զարգացման ո՞ր մեթոդն է ավելի լավը: Շատ ուսուցիչներ, խնամակալներ  զուտ մեկ մեթոդ չեն կիրառում, այլ  վաղ զարգացման տարբեր մեթոդներից վերցնում են լավագույնը: Ցանկացած մեթոդ կաշխատի միայն այն ժամանակ, երբ պարբերաբար է կիրառվում, տարածվում մանկական սենյակից դուրս, եւ ներգրավված են ընտանիքի բոլոր անդամները:

Հոգեբան՝ Ժենյա Վարդանյան: