Եգիպտացորենի շիլա

եգիպտացորենի-շիլա

Եգիպտացորենի շիլա

Եգիպտացորենի շիլան պարունակում է մի շարք վիտամիններ՝ A, B, E, PP եւ հարուստ է բուսական ու կենդանական սպիտակուցներով։ Շնորհիվ վիտամինային փնջի, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ, նպաստում են լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի բնականոն աշխատանքին։

Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են՝

եգիպտացորենի մանրահատիկ — 3 ճաշի գդալ ,
կարագ — 5 գրամ ,
կաթ — 100 մլ ,
ջուր — 100 մլ ,
բանան — 50 գրամ:

Պատրաստման եղանակը՝

Լվացեք եգիպտացորենի մանրահատիկը, լցրեք կաթսայի մեջ, վրան լցրեք սառը ջուր ու դանդաղ կրակով եփեք: Եփված շիլան անցկացրեք բլենդերով, ապա վրան լցրեք տաք կաթ, խառնեք ու դրեք կրակին մինչեւ կեռա: Վերջում ավելացրեք կարագ եւ 50 գրամ ճզմած բանան:

Նշենք նաեւ, որ շիլաների օգտագործման համար կան մի քանի պայմաններ․ նախեւառաջ պետք է երեխային կերակրել անմիջապես պատրաստելուց հետո, շիլայի մնացորդները չթողնել՝ հետո դարձյալ կերակրելու համար։

Բարի ախորժակ: