Պիկնիկ երեխաների հետ
Հունիսի 18-ին պիկնիկի միջազգային օրն է: Հայաստանում Արտակարգ Իրավիճակ է ու ավելի լավ առիթ այս տոնը նշելու դժվար գտնենք:
Այսպիսով՝ ներկայացնում ենք մի քանի տարբերակ, թե ինչպես ավելի հետաքրքիր անցկացնել պիկնիկը երեխաների հետ:
- Պիկնիկը կատարյալ է կանաչ տարածության մեջ ուրցով կամ այլ խոտաբույսով թեյելու համար: Դե իհարկե դրանք երեխաների հետ հավաքելը շատ լավ լուծում է երեխաներին բնությանն ավելի մոտեցնելու համար:
- Նստեցինք, վայելեցինք մեր թեյն ու արդեն ժամանակն է խաղերին անցնելու: Սկզբում կարող եք վերադառնալ ձեր մանկություն եւ երեխաներին հիշեցնել մի քանի շատ ակտիվ խաղեր՝ «Անուն գոռոցի», «Սագեր եւ բադեր» եւ այլն:
Անծայրածիր դաշտերը, ծառերն ու նոր արկածները սպասում են ձեզ:
- Կարելի է մի որոշ ժամանակ տրամադրել նաեւ ծառատունկ կազմակերպելուն՝ երեխաներին բույսերի կարեւորության մասին հետաքրքիր նյութեր պատմելով:
- Իսկ եթե Ձեր պիկնիկը հաջորդում է անձրեւային օրերին կատարյալ է երեխաների հետ սունկ հավաքելը:
- Կարելի է կոտրված ծառի ճյուղերով պատկերներ պատրաստել, իսկ վերջում դրանիք օգտագործել խարույկի համար: