Ինչպե՞ս եւ որտեղի՞ց պատվիրել մանկական հագուստ

Ինչպե՞ս եւ որտեղի՞ց պատվիրել մանկական հագուստ

Ինչպե՞ս եւ որտեղի՞ց պատվիրել մանկական հագուստ

Եկեք մի պահ մեր մանկություն վերադառնանք։ Հիշո՞ւմ եք մեր հագուստները։ Հիշո՞ւմ եք՝ որքան զվարճալի, միանման ու ձանձրալի էին դրանք։ Հիշո՞ւմ եք, որ ստիպված էինք մեր ավագ եղբայր/քույրերի հագուստները կրել։ Ժամանակները փոխվում են, եւ մեր երեխաները կարող են լինել ինքնատիպ ու տարբերվող։ Նրանք հնարավորություն ունեն իրենց սիրելի մուլտհերոսներին տեսնել ոչ միայն էկրաններին, այլեւ հայելու մեջ՝ կրելով այդ մուլտհերոսների հետ նույնականացվող հագուստ։

պատվիրել-մանկական-հագուստ-կոշիկ-խաղալիք

Եթե տասնամյակներ առաջ յուրօրինակ ու տարբերվող հագուստ գտնելը բազմափուլ, բարդ եւ, նույնիսկ, անհնարին գործընթաց էր, ապա հիմա այն իրագործելու համար ընդամենը հարկավոր է ունենալ համակարգիչ եւ գրանցված լինել  ONEX -ի կայքում։ Հաշված րոպեների ընթացքում Դուք կկատարեք Ձեր պատվերները եւ հաշված օրերի ընթացքում էլ կստանաք այն։
Մի ՛ սահմանափակեք Ձեր երեխաների ընտրությունը կամ ինքնությունը: Թույլ տվեք, որպեսզի Ձեր երեխան փայլի սեփական ոճով։  Որպես ծնող ՝ անհրաժեշտ է խուսափել կարծրատիպերից երեխային հագուստ ընտրելիս: Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում մանկական նորաձևության ամենավերջին թրենդերը, որոնք կօգնեն Ձեր երեխաներին առավելագույնս ինքնարտահայտվել իրենց նախասիրություններին համապատասխանող հագուստի շնորհիվ։

1. Աթլետիկ / Սպորտային ոճ
Երեխաները նույնպես կարող են սպորտային ոճ ունենալ: Սա գրագետ ընտրություն է ոչ միայն տղաների, այլեւ աղջիկների համար։ Այս թրենդը վերջերս է վերադարձել 90-ականներից եւ դեռ երկար է մնալու նորաձեւ: Սպորտային ոճի մանկական հագուստ կարող եք գնել Zappos -ի եւ Shoebacca -ի կայքերից։    

ինչպես-պատվիրել-մանկական-հագուստ-կոշիկ-խաղալիք

2. Էկո Ոճ
Հետզհետե նորաձևությունն ավելի շատ է սկսում ներշնչվել բնությունից: Դիզայներները սկսում են ավելի շատ օգտագործել օրգանական եւ բնական գործվածքներ՝ շեշտը դնելով էկոլոգիական խնդիրների վրա: Այստեղ հատկանշական են նախշերը՝ երկրային գույներով, բուսականության եւ կենդանիների տպագրություններով: Նմանատիպ հագուստ կարելի է ձեռք բերել Etsy -ի կայքից։

ինչպես-պատվիրել-մանկական-հագուստ-կոշիկ-խաղալիք

3. Դենիմ (Ջինսե հագուստ)
Դենիմը երբեք դուրս չի գա նորաձևությունից՝ լինելով եւ՛ մեծերի, եւ՛ երեխաների զգեստապահարանների անբաժանելի մասնիկը: Այս ոճը բաղկացած է ոչ միայն ջինսե տաբատներից և բաճկոններից, այլեւ ջինսե զգեստներից, կոշիկներից եւ նույնիսկ ականջօղերից: Դենիմ ոճի հագուստ կարելի է գնել GAP -ի կայքից։

ինչպես-պատվիրել-մանկական-հագուստ-կոշիկ-խաղալիք

4. Լոգոներ
Օրեցօր ավելանում է այն բրենդների թիվը, որոնք օգտագործում են իրենց լոգոները որպես մանկական հագուստի անբաժանելի մասնիկ: Դա  կարելի է տեսնել երեխաների շապիկների, աքսեսուարների եւ բաճկոնների վրա: Լոգոներով հագուստ կարող եք գնել Amazon -ից եւ Ձեր նախընտրած բրենդի կայքից։

ինչպես-պատվիրել-մանկական-հագուստ-կոշիկ-խաղալիք

Եթե վերոնշյալ կայքերում չգտաք Ձեր երեխաներին առավել համապատասխան ոճը կամ հագուստը, ապա կարող եք այցելել Carter’s, The Children’s Place եւ  Disney ընկերությունների կայքեր, որտեղ այս պահին գործում են մինչեւ 80 % զեղչեր։ Այս բրենդերը համաշխարհային շուկայում ամենալայն տարածում գտած մանկական հագուստի ապրանքանիշերն են իրենց գնային հասանելիության, ինչպես նաեւ մշտապես թարմացվող եւ նորաոճ տեսականիների շնորհիվ։
Իսկ տվյալ կայքերից ավելի հարմար ու արագ կերպով գնումներ կատարելու հարցում Ձեզ կօգնի հայաստանյան օնլայն գնումների ոլորտում արդեն շատ հայտնի եւ սիրված ONEX ընկերությունը։ Ձեզ հարկավոր է միայն սեղմել այստեղ եւ գրանցվել ONEX-ի կայքում։