Շրջայց Սիթիզենով

Cityzen

Շրջայց Սիթիզենով

Ա՜խ այս քաղաքը։
Որպես այդպիսին «Սիթիզենը» համարվում է զվարճանքի կենտրոն, սակայն այն խիստ տարբերվում է այլ նման կենտրոններից։ «Սիթիզենը» մասնագիտությունների մանկական քաղաք է, որի փողոցներով քայլելով երեխան տեսնում է բոլոր այն հաստատությունները, որոնք լինում են սովորական քաղաքներում՝ հիվանդանոց, գեղեցկության սրահ կամ հրշեջ կայան։
«Սիթիզենում» գործում է երեխայի զարգացման համար 2 կարևորագույն գաղափարներ՝ կրթություն ու զվարճանք, ինչը էլ ավելի է մոտիվացնում ծնողներին հանգիստ վստահելու հենց այս զվարճանքի կենտրոնին։

Եվ ո՞ր մի ծնողը չի ուզի, որ իր երեխան անվտանգ կարողանա փոձել իր սովորեցրած լուսացույցի օրենքները, հասկանա հրշեջ ծառայության աշխատակիցների պատասխանատվությունը կամ պարողների քրտնաջան աշխատելու պատրաստակամությունը։ Եվ, որ այդքան պահանջված մայրիկի տորթերը այդքան էլ հեշտ չեն ստացվում:


Այս ամենից բացի երեխաները սովորում են ճիշտ օգտագործել իրենց եկամուտը, քանի որ այս քաղաքն ունի նաև ֆինանսական համակարգ և երեխաները ստանում են դրա մասին առաջին ու ամենակարևոր դասերը։
Ստորև ներկայացնում ենք ֆոտոէքսկուրս «Սիթիզենում»: