Day: 24 Հունիսի, 2018

Պանրով կրեկեր

Բաղադրիչներ 100 գր դեղին պանրի 1 հատ ձու 3 ճգ ձիթայուղ 40 գր փափուկ կարագ 1/4 թգ աղ 200 գր ալյուր Պատրաստման եղանակ: Մանր քերիչով անցկացնել պանիրը, ավելացնել մնացած բաղադրիչները: Պետք է ստացվի պինդ խմոր: Հունցել խմորը, գրտնակով բացել և կտրատել ձեր նախընտրած տեսքով: Թխել 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում :

Հետաքրքիր փաստեր ձախլիկ երեխաների մասին

Ձախլիկ երեխաներ ծնվում են հիմնականում ձախլիկ ծնողներից: Բավական է, որ ծնողներից մեկը լինի ձախլիկ, ու մեծ է հավանականությունը, որ երեխան կծնվի ձախլիկ: Ձեր երեխան աջլի՞կ է, թե՞ ձախլիկ. սա կարող եք պարզել 1-2 տարեկանում: Եթե նկատեք, որ ձեր փոքրիկն ուտում, գրում, նկարում, խաղում է ձախ ձեռքով, ապա նա պատկանում է աշխարհի բնակչության 15 տոկոսին: Իհարկե, [...]կարդալ ավելինՀետաքրքիր փաստեր ձախլիկ երեխաների մասին

Խաղեր 3-5 տարեկան երեխաների դաստիարակման եւ զարգացման համար

խաղեր-3-5-տարեկան-երեխաների-համար

Իտալացի հոգեբան եւ մանկավարժ Մարիա Մոնտեսորին 3-5 տարեկան երեխաների դաստիարակման եւ զարգացման համար աջառարկում է խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:
1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը: [...]

կարդալ ավելին

Ինչպես պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում

մանկական բաղադրատոմս

Բաղադրիչներ 6 ձու, 250 գր. շաքարավազ, 1 լ. կաթ, 0.5 թգ վանիլին, 125 գր. կտրատած շոկոլադ կամ 50 գր կակաո: Պատրաստման եղանակ 6 ձուն հարել 250 գր. շաքարավազով: 1 լ. կաթը եփել, ավելացնել վանիլինին: 125 գր. կտրատած շոկոլադը կամ 50 գր. կակաոն լուծել ոչ մեծ քանակությամբ ջրում, դնել կրակին, եռացնել, քամել և քիչ-քիչ ավելացնել կաթին: [...]կարդալ ավելինԻնչպես պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում

Ջեյքոբ Բարնեթ, ծնված՝ 26.05.1988թ:

Աշխարհի ամենահայտնի փոքրիկ մաթեմաթիկոսն է, որի մոտ 2 տարեկանում աուտիզմի ծանր տեսակ են հայտնաբերել: Հրաշքով հաղթահարել է հիվանդությունը և տրվել է գիտությանը․․․ 3 տարեկանում բացատրել է մոլորակների շարժման օրենքը, իսկ արդեն 10 տարեկանում ընդունվել է Ինդեանապոլսի Պորյու համալսարան: 12 տարեկանում հերքել է Ալբերտ Էյնշտեյնի Հարաբերականության Տեսությունը: Հիմա տարված է քվանտային ֆիզիկայում իր դոկտորական ատենախոսության աշխատանքներով

Խաղ երեխաների համար

Երեխայի հետ կազմեք գնումների ցուցակը: Մասին գնացեք խանութ և գտեք ձեր ցուցակի մթերքը : Տուն վերադառնալով, թույլ տվեք, որ նա օգնի ձեզ տեղավորել մթերքը, միասին կարդացեք պիտակները: Լավ կլինի, որ միասին պատրաստեք ինչ-որ բան այդ մթերքից: Հայտնեք ձեր շնորհակալությունը փոքրիկին՝ ցույց տված օգնության համար:

Խաղալիքներ՝ ինչպես եւ ինչքան

khagher-khaghalikner

Հետազոտությունը հետազոտության հետեւից ցույց է տալիս, որ շատ խաղալիքներ ունենալը վնասակար է երեխաների առողջ հոգեբանական զարգացման համար: Այն հանգեցնում է մի շարք բացասական հետեւանքների՝ ուշադրության խնդիրներ, հիպերակտիվություն, ուսման մեջ դժվարություններ, հարաբերությունների դեգրադացիա, էգոիզմ, նյութապաշտության՝ այս ցուցակն անվերջ կարելի է շարունակել: Որքան շատ են խաղալիքները, այնքան շատ են կռիվները քույրերի եւ եղբայրների միջեւ, երեխաներն ավելի քիչ [...]կարդալ ավելինԽաղալիքներ՝ ինչպես եւ ինչքան

Ե՞րբ եւ ինչպե՞ս երեխաներին սովորեցնել օտար լեզուներ

Մեզանում, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ շատուշատ երկրներում, այդ թվում՝ զարգացած «եվրոպաներում», հասարակության շրջանում տարածված կարծիք կա՝ որքան շուտ սկսել օտար լեզվի (ՕԼ) ուսուցումը, այնքան լավ: Արդյոք այս տեսակետը համապատասխանո՞ւմ է իրականությանը (եւ եթե այո, ապա որքանո՞վ, եթե ոչ՝ ապա ե՞րբ է ավելի արդյունավետ), որո՞նք են երեխաներին արդյունավետ սովորեցնելու սկզբունքները: Այս հարցերի պատասխանը կհետաքրքրի ոչ միայն ծնողներին, այլեւ ուսուցիչներին, հոգեբաններին, լեզվաբաններին, քաղաքական գործիչներին եւ այլն:


Ուսուցումը սկսեք դպրոցական տարիքում


Ո՞ր տարիքից երեխային սովորեցնել մայրենիից բացի այլ լեզու: Այս հարցին շատ դժվար է միանշանակ պատասխան տալը, քանի որ գիտական աշխարհում կարծիքները բաժանվում են երկու մասի՝ մի մասը պնդում է, որքան շուտ, այնքան լավ, իսկ մյուս մասը կարծում է, որ ավելի մեծ տարիքում՝ 11-13 տարեկանում, երկրորդ լեզու սովորածները, եթե ոչ ավելի շատ առավելություն ունեն, ապա ոչնչով չեն զիջում իրենցից փոքրերին: Շուտ սկսելուն կողմ արտահայտվողները հիմնականում տեսաբաններն են, իսկ դեմ արտահայտվողները՝ հետազոտողները:


Լեզու սովորելը բավական բարդ գործընթաց է, եւ այն ներառում է ոչ միայն տվյալ լեզվով սեփական մտքերը հասկանալի դարձնելը (ինչը շատ հաճախ կարող է թվալ, որ երեխաների մոտ լավ է ստացվում), այլ նաեւ քերականական, շարահյուսական, ուղղագրական, կառուցվածքային, ֆոնետիկ եւ բազում այլ տարրեր: Որպեսզի պնդենք, որ օրինակ՝ 3 տարեկանից մանկապարտեզում կամ քոլեջում անգլերեն լեզու անցած երեխան 21 տարեկանում ավելի լավ անգլերեն խոսել կիմանա, քան նա, ով սկսել է 7 տարեկանից, պետք է համեմատենք լեզվի բոլոր ֆունկցիոնալ բաղադրիչները, հակառակ դեպքում՝ մեր պնդումը կլինի սխալ եւ անհիմն:


[...]

կարդալ ավելին

Մայրական ծեծ

Ծեծը, թերեւս, բոլոր պատժամիջոցներից ամենատարածվածն է եւ իրականում ամենաանցանկալին: Եթե մյուս պատժամիջոցները կարելի է կիրառել դաստիարակության երկարատև եւ դժվարին գործընթացի ընթացքում, ապա ծեծը միանշանակ ոչ մի դրական ներդրում չի կարող ունենալ եւ ոչ մի պարագայում: Իրականում ծեծը երեխային հանդարտեցնելու եւ անցանկալի գործողության վերջը դնելու ամենահեշտ մեթոդն է: Ոչ առանձնապես համբերատարություն է այն պահանջում, ոչ էլ մեծ ճիգեր:


[...]

կարդալ ավելին

ԱՆՎԵՐԱՊԱՀ ՍԵՐ

մայրական սեր

Մայրական սերը, իրականում, երեխայի հետ չի ծնվում: Շատ մայրիկներ երեխայի կյանքի առաջին ամիսներին նոր-նոր սովորում են սիրել այդ փոքրիկ, անպաշտպան և անհասկանալիորեն անվերջ ճչացող արարածին, որը միայն անհարմարություն ու տհաճություն է առաջացնում: Իհարկե, քիչ մայրիկներ են խոստովանում դա, սակայն հաճախ քիչ է մնացել մի լավ թափահարեն այդ ծվծվանին 
Պետք չէ մեղադրեք ինքներդ  ձեզ, եթե հայտնվել եք նման իրավիճակում: Գաղտնիք չէ, որ բոլոր մայրիկներն էլ, թեկուզ մեկ անգամ, ունեցել են այդ ապրումները: Դա, նույնիսկ, իր հիմնավոր պատճառաբանությունն ունի: Այսպես, երիտասարդ հղի կինը մինչև ծննդաբերությունը շրջապատված է եղել ընտանիքի, հարազատների, միջավայրի համընդհանուր ուշադրությամբ: Երեխայի ծնունդն էլ համընդհանուր ուրախուրյան առիթ էր: Սակայն, կրքերը խաղաղվեցին, ամենքն իր գործով է զբաղված ու, կարծես, չեն էլ նկատում հոգնատանջ մայրիկին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես, դու քո փոքրիկի հետ ոչ ոքի պետք չես: Ավելին, բոլորը վազքի մեջ են, կյանքը եռում է շուրջդ, բայց դու  կապվել ես այդ արարածի մահճակալին, վերջ ազատությանը….Անգամ ուզածիդ չափ լացել չես կարող…
Սա կոչվում է ‹‹հետծննդաբերական ընկճախտ (դեպրեսիա)››: Դա բոլորի մոտ էլ լինում է, թեև յուրաքանչյուրի մոտ յուրովի: Դա  առավել խիստ է դրսևորվում առաջին երեխայի ծնունդից հետո: Հետագայում՝ մյուս երեխաների ծնունդից հետո ընկճվածության զգացողությունը կամաց-կամաց թուլանում է:


[...]

կարդալ ավելին