Ուսում

2018-2019թթ ուստարվա աշնանային արձակուրդի օրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում նշվում է 2018-2019թթ ուստարվա աշնանային արձակուրդի օրերը. Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2018թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, 1-2-րդ  դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2018թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:

Գիտելիքի և դպրության օր

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ XX դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ Դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էր տարբեր օրերի։ Օրիանակ՝ գյուղերում ուսումնական տարին սկսվում էր խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, բայց ահա քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերից։  [...]

կարդալ ավելին

Հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն։ Համաձայն հրամանի՝ տարրական դպրոցում /առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ/ դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ:

Ե՞րբ եւ ինչպե՞ս երեխաներին սովորեցնել օտար լեզուներ

Մեզանում, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ շատուշատ երկրներում, այդ թվում՝ զարգացած «եվրոպաներում», հասարակության շրջանում տարածված կարծիք կա՝ որքան շուտ սկսել օտար լեզվի (ՕԼ) ուսուցումը, այնքան լավ: Արդյոք այս տեսակետը համապատասխանո՞ւմ է իրականությանը (եւ եթե այո, ապա որքանո՞վ, եթե ոչ՝ ապա ե՞րբ է ավելի արդյունավետ), որո՞նք են երեխաներին արդյունավետ սովորեցնելու սկզբունքները: Այս հարցերի պատասխանը կհետաքրքրի ոչ միայն ծնողներին, այլեւ ուսուցիչներին, հոգեբաններին, լեզվաբաններին, քաղաքական գործիչներին եւ այլն:


Ուսուցումը սկսեք դպրոցական տարիքում


Ո՞ր տարիքից երեխային սովորեցնել մայրենիից բացի այլ լեզու: Այս հարցին շատ դժվար է միանշանակ պատասխան տալը, քանի որ գիտական աշխարհում կարծիքները բաժանվում են երկու մասի՝ մի մասը պնդում է, որքան շուտ, այնքան լավ, իսկ մյուս մասը կարծում է, որ ավելի մեծ տարիքում՝ 11-13 տարեկանում, երկրորդ լեզու սովորածները, եթե ոչ ավելի շատ առավելություն ունեն, ապա ոչնչով չեն զիջում իրենցից փոքրերին: Շուտ սկսելուն կողմ արտահայտվողները հիմնականում տեսաբաններն են, իսկ դեմ արտահայտվողները՝ հետազոտողները:


Լեզու սովորելը բավական բարդ գործընթաց է, եւ այն ներառում է ոչ միայն տվյալ լեզվով սեփական մտքերը հասկանալի դարձնելը (ինչը շատ հաճախ կարող է թվալ, որ երեխաների մոտ լավ է ստացվում), այլ նաեւ քերականական, շարահյուսական, ուղղագրական, կառուցվածքային, ֆոնետիկ եւ բազում այլ տարրեր: Որպեսզի պնդենք, որ օրինակ՝ 3 տարեկանից մանկապարտեզում կամ քոլեջում անգլերեն լեզու անցած երեխան 21 տարեկանում ավելի լավ անգլերեն խոսել կիմանա, քան նա, ով սկսել է 7 տարեկանից, պետք է համեմատենք լեզվի բոլոր ֆունկցիոնալ բաղադրիչները, հակառակ դեպքում՝ մեր պնդումը կլինի սխալ եւ անհիմն:


[...]

կարդալ ավելին