Ինչպես պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում

մանկական բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պաղպաղակ տնային պայմաններում

Բաղադրիչներ

    • 6 ձու,

    • 250 գր. շաքարավազ,

    • 1 լ. կաթ,

    • 0.5 թգ վանիլին,

    • 125 գր. կտրատած շոկոլադ կամ 50 գր կակաո:

Պատրաստման եղանակ 6 ձուն հարել 250 գր. շաքարավազով: 1 լ. կաթը եփել, ավելացնել վանիլինին: 125 գր. կտրատած շոկոլադը կամ 50 գր. կակաոն լուծել ոչ մեծ քանակությամբ ջրում, դնել կրակին, եռացնել, քամել և քիչ-քիչ ավելացնել կաթին: Հետո ամբողջ զանգվածը լցնել հարած ձվի վրա և թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանա: Կրակից վերցնել, խառնելով սառեցնել, լցնել պաղպաղակի ամանների մեջ և դնել սառնախցիկ: