Work Life Balance

Work Life Balance

Հունիսի 15-ին Սիթիզենի հյուրընկալ դահլիճներից մեկում ջերմ մթնոլորտ էր տիրում, mapa.am-ի կողմից կազմակերպված հերթական ծնողական հանդիպումն էր։ Ճիշտ է հանդիպումը հերթական էր, բայց իր տեսակով տարբերվում էր մնացած բոլոր հանդիպումներից։ Հրավիրված էին բացառապես կանայք, այն էլ ինչպիսի կանայք․․․․ յուրաքանչյուրն իր տեսակի մեջ հետաքրքիր, յուրահատուկ եւ ամենակարեւորը՝ գործունյա։

Սքանչելի ծաղկեփունջ էր հավաքվել, ամենատարբեր մասնագիտությունների տեր բարի ու գործարար մայրիկներ, ովքեր իրենց երիտասարդ կյանքի ընթացքում արդեն բավականին հաջողությունների են հասել, կանայք, ովքեր գիտեն նաեւ գնահատել եւ շնորհակալ լինել իրենց սատարող հարազատներին, առանց որոնց օգնության հնարավոր չէր լինի հասնել այսքան բարձունքների։
Թեման «Work Life Balance»-ն էր, յուրաքանչյուրը ներկայացրեց իր անցած ուղին, ու ժամանակը կառավարելու սեփական օրինակը:
Գործարար, բարերար եւ բազմազավակ մայրիկ Գայանե Պողոսյանը կիսվեց իր ունեցած փորձով եւ խորհուրդներով։


Հանդիպումը վարում էր թրեյներ Սիրանույշ Երիցյանը, ով քննարկումն ամփոփեց՝ սիրով բոլորիս հետ կիսվելով ժամանակի արդյունավետ կառավարմանն ուղղված օգտակար խորհուրդներով եւ գործիքներով։


Սիթիզենի հյուրընկալության եւ mapa.am-ի ստեղծագործ մտքի արդյունքում մի հրաշալի համագործակցության սկիզբ դրվեց։ Արդեն հայտնի է հաջորդ հանդիպման ֆորմատն ու նպատակը։
Սիրով կիսվում ենք օրվա նկարներով։