Մեզնից շատերն աշխատում են կատարյալ ծնողներ լինել։ Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան մյուսներից լավը լինի, ավելի լավ սովորի, լավագույն արդյունքը ցույց տա։ Մենք սկսում ենք մեր երեխաների համար պլաններ կազմել արդեն այն ժամանակ, երբ նրանք դեռ մեր արգանդի մեջ են։
Մեր ժամանակների պատանիները, կամ «միլենիալները» ինչպես նրանց կոչում են՝ մտնելով աշխատաշուկա իրենց բոլոր գեղեցիկ ու առաջադեմ հատկանիշներով հանդերձ, այնուամենայնիվ, ակնհայտ դժվարություններ են ունենում աշխատանք ձեռք բերելու եւ, որ ամենակարեւորն է, այն պահպանելու մեջ։ Գործատուները լուրջ դժգոհություններ ունեն աշխատաշուկան համալրող նոր սերնդի ներկայացուցիչներից: Նրանք հաճախ են աշխատանք կորցնում եւ դրա արմատները ժամանակակից ծնողավարության մեջ են թաքնված։ Վեբինարի ընթացքում քննարկվեցին հետեւյալ հարցերը. 📌Ծնողավարության ո՞ր սխալներն են նպաստում այդ խնդիրների առաջացմանը, իսկ որոնք դրանց լուծմանը։ 📌Ինչպիսի՞ն են պահանջները ծնողավարության հանդեպ մեր օրերում համեմատած անցյալի։ 📌Ինչու՞ է անհրաժեշտ հասկանալ այսօրվա ծնողավարության մարտահրավերները։ 📌Ի՞նչ է այհրաժեշտ այսօր անել կամ չանել, որ մոտ ապագայում մեր երեխաները հաջողությամբ կայանան իրենց ընտրած կյանքում։
Այս եւ մի շարք այլ հարցերի անդրադարձավ հոգեբան Լյուսի Կորեկյան: