Այս անգամ անդրադարձել էինք նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ռեջիո մոտեցմանը: Ռեջիո մոտեցման մասնագետ Սիլվա Սարդարյանը սիրով կիսվեց իր գիտելիքներով ու փորձով: Վեբինարը ծնողների, ուսուցիչների, երեխաների հետ աշխատող եւ ապրող յուրաքանչյուրի համար էր: Վեբինարի ընթացքում անդրադարձել ենք հետևյալ հարցերին. 🌱 ե՞րբ եւ ինչպե՞ս է ծագել ռեջիո մոտեցումը, ի՞նչ առանձնահատկություններ ունի, 🌱 ինչո՞վ են տարբերվում ռեջիո մանկապարտեզները, 🌱 ինչպե՞ս կազմակերպել ռեջիո միջավայր տանը: Ստացված արձագանքներից ու մասնակիցների քանակից պարզ դարձավ, որ թեման ակտուալ էր ու պահանջված: