Tag: խնամք

ԱՆՎԵՐԱՊԱՀ ՍԵՐ

մայրական սեր

Մայրական սերը, իրականում, երեխայի հետ չի ծնվում: Շատ մայրիկներ երեխայի կյանքի առաջին ամիսներին նոր-նոր սովորում են սիրել այդ փոքրիկ, անպաշտպան և անհասկանալիորեն անվերջ ճչացող արարածին, որը միայն անհարմարություն ու տհաճություն է առաջացնում: Իհարկե, քիչ մայրիկներ են խոստովանում դա, սակայն հաճախ քիչ է մնացել մի լավ թափահարեն այդ ծվծվանին 
Պետք չէ մեղադրեք ինքներդ  ձեզ, եթե հայտնվել եք նման իրավիճակում: Գաղտնիք չէ, որ բոլոր մայրիկներն էլ, թեկուզ մեկ անգամ, ունեցել են այդ ապրումները: Դա, նույնիսկ, իր հիմնավոր պատճառաբանությունն ունի: Այսպես, երիտասարդ հղի կինը մինչև ծննդաբերությունը շրջապատված է եղել ընտանիքի, հարազատների, միջավայրի համընդհանուր ուշադրությամբ: Երեխայի ծնունդն էլ համընդհանուր ուրախուրյան առիթ էր: Սակայն, կրքերը խաղաղվեցին, ամենքն իր գործով է զբաղված ու, կարծես, չեն էլ նկատում հոգնատանջ մայրիկին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես, դու քո փոքրիկի հետ ոչ ոքի պետք չես: Ավելին, բոլորը վազքի մեջ են, կյանքը եռում է շուրջդ, բայց դու  կապվել ես այդ արարածի մահճակալին, վերջ ազատությանը….Անգամ ուզածիդ չափ լացել չես կարող…
Սա կոչվում է ‹‹հետծննդաբերական ընկճախտ (դեպրեսիա)››: Դա բոլորի մոտ էլ լինում է, թեև յուրաքանչյուրի մոտ յուրովի: Դա  առավել խիստ է դրսևորվում առաջին երեխայի ծնունդից հետո: Հետագայում՝ մյուս երեխաների ծնունդից հետո ընկճվածության զգացողությունը կամաց-կամաց թուլանում է:


[...]

կարդալ ավելին