WorkLifeBalance│21.12.2019

work-life-balance

WorkLifeBalance│21.12.2019

Նախատոնական այս օրերին, երբ բոլորիս սրտում հրաշքի սպասում է, միեւնույն է շարունակում ենք ապրել աշխատանքային առօրյայով՝ փորձելով արդյունավետ համատեղել աշխատանքն ու ընտանիքը, որքանով դա հնարավոր է…
Դեկտեմբերի 21-ին mapa.am-ը հերթական «Mom Talks»-ի շրջանակներում հյուրընկալել էր տարբեր ոլորտներում աշխատող մայրիկների՝ հնարավորություն տալով կտրվել հոգսաշատ առօրյայից եւ մեկ երեկո անցկացնել կանացի ջերմ, անմիջական միջավայրում, ծանոթանալ նոր հետաքրքիր մարդկանց հետ եւ միաժամանակ քննարկել շատ կարեւոր եւ նուրբ թեմա՝ աշխատանք-ընտանիք հավասարակշռության պահպանում :

Հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, ծանոթացան միմյանց մոտ հաջողված եւ ռեալ կյանքում աշխատող մեթոդների, այն մասին, թե ինչպես հասցնել լինել հոգատար մայր ու երջանիկ կին եւ միեւնույն ժամանակ պատասխանատու եւ հաջողակ աշխատող, ինչպես հասցնել ժամանակը տրամադրել բոլորին եւ չսպառվել:

Հանդիպմանը հրավիրված հատուկ հյուր` հոգեբան Լարիանա Նազարյանը մասնակիցների հետ կիսվեց այս բարդ հավասարակշռության ապահովման համար արժեքավոր խորհուրդներով, պատմեց ինչպես սկսել ժամանակի էֆեկտիվ կառավարման ուղղությամբ աշխատել, ինչ մեթոդներով եւ ինչպես իրականացնել պլանավորում եւ այլ գործող եւ օգտակար խորհուրդներով կիսվեց:

Հերթական անգամ համոզվեցինք, որ այս ոչ ֆորմալ, ժամանցային, բայց բովանդակալից ֆորմատով կանացի հանդիպում-քննարկումները թույլ են տալիս ե՛ւ լիցքաթափվել, ե՛ւ շատ հարցերի պատասխան ստանալ միաժամանակ։