Էմոցիոնալ ինտելեկտի կենսական դերը ծնողավարման պրոցեսում
Այս սեմինարն այն ծնողների համար է, ովքեր.
- կարեւորում են հոգեպես առողջ եւ լիարժեք երեխաներ մեծացնելը,
- համարում են, որ ինչպես ցանկացած այլ գործում, այնպես էլ ծնողավարման պրոցեսում, կան հմտություններ, որոնք պետք է սովորել եւ շարունակաբար զարգացնել,
- պատրաստ են վերանայել իրենց համոզմունքները ծնող լինելու եւ ծնող-երեխա հարաբերությունների վերաբերյալ:
Սեմինարի ընթացքում՝
- բացահայտեցինք, թե ինչպես է կյանքի ուղին ազդում մեր վրա, թե ինչպիսի ծնող ենք հիմա (անկախ նրանից՝ գիտակցում ենք, դա թե ոչ),
- սովորեցինք պարզ եւ շատ արդյունավետ տեխնիկաներ մեր էմոցիոնալ ինտելեկտը բարելավելու համար, ինչի շնորհիվ կկարողանանք հասկանալ, ընդունել եւ հարգել մեր երեխայի էմոցիաները, նրա կարիքները,
- ծանոթացանք մի հաղորդակցման մոդելի, որի շնորհիվ կկարողանանք առողջ հարաբերություններ կառուցել մեր երեխաների, ընտանիքի անդամների հետ:
Սեմինարն անցկացնում էր Արեւիկ Հայրապետյանը, «Kaizen Mastery» մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր, քոուչ:
