Մանկական վախեր

Ինչպե՞ս ներկայացնել հարազատի կորուստը երեխային

մահվան-վախ


Տարիքային վախերից մեկին՝ մահվան վախին է անդրադարձել մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը:

Մահվան վախը բոնորոշ է լինում 5-7 տարիքային խմբի երեխաներին։ Երեխաների գիտակցական ընկալման մեջ իր տեղն է գտնում այն միտքը, որ մահը անդառնալի երևույթ է։ Հասկանալով մահվան անդառնալիությունը՝ երեխաները սկսում են վախենալ, որ հնարավոր է իրենց կամ հարազատների հետ նման բան պատահի։ Մահվան մասին մտքերը կամ հարցերը երեխաների մոտ առաջանում է նաև, երբ հարազատներից որևէ մեկն է մահանում։ Այս բոլոր դեպքերում կարիք կա երեխայի հետ խոսելու և իրեն հուզող բոլոր հարցերին տալ հստակ պատասխան։⠀





[...]

կարդալ ավելին

Մանկական վախեր

մանկական վախեր

Մանկական վախերը բազմազան են: Դրանք կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներից: Բացի ձեռքբերովի վախերից,որոնք առաջանում են այս կամ այն արտաքին իրավիճակներին ի պատասխան, կարող են լինել նաև տարիքային վախեր, որոնք բնական են և ժամանակավոր բնույթ են կրում, եթե երեխային շրջապատող միջավայրում սթրեսային իրադրություններ չեն լինում.
Մինչև վեց ամսական  երեխային կարող են վախեցնել ցանկացած բարձր ձայնը, անսպասելի աղմուկը, անկումը, ֆիզիկական հենարանի կորուստը:
Յոթ ամսականից մինչև մեկ տարեկան   երեխային արդեն սկսում են վախեցնել որոշակի ձայները, անծանոթ մարդիկ, բարձրությունը, հագուստ հագնելու և հանելու գործընթացը:
Մեկից երկու տարեկանում   երեխաները սկսում են վախենալ ծնողներից բաժանումից, անծանոթ մարդկանցից, քնից:
Մինչև երեք տարեկան   երեխաների համար վախի աղբյուր է կրկին ծնողներից բաժանումը, ծնողների կողմից մերժվածությունը, անծանոթ հասակակիցները, միջավայրի փոփոխությունը, օրակարգի փոփոխությունը:
Երեքից չորս տարեկանում    երեխաների մոտ ակտիվանում է մթության, մենակության, փակ տարածությունների վախը:
Վեցից յոթ տարեկանում   սկսվում է մահվան վախը:
Յոթից ութ տարեկանում   ծնողների սերը կորցնելու, ծնողների սպասելիքները չարդարացնելու վախն  է ակտիվանում:
Ութ տարեկանից   սկիզբ  է առնում ծնողների մահվան, ծնողներին կորցնելու վախը:


[...]

կարդալ ավելին