Երեխաների շրջանում առկա սննդակարգի խնդիրներն այսօր բավականին շատ են եւ տարածված տարիքային գրեթե բոլոր խմբերում: Անշուշտ՝ շատ կարեւոր է, որպեսզի ծնողը հետեւողական լինի, թե ինչով է սնվում իր երեխան: Սակայն կան խնդիրներ, որոնց ուշադրություն դարձնելն առաջնային է: Խոսքը երեխաների շատ սիրելի քաղցրավենիքների մասին է…
Վնասակար է արդյո՞ք շաքարի կիրառությունը երեխաների համար: Օրական որքա՞ն շաքար պետք է օգտագործեն երեխաները: Ինչո՞վ ու ինչպե՞ս փոխարինել շաքարի պահանջը: Ինչպե՞ս դադարեցնել շաքարից կախյալությունը:
Այս եւ շատ այլ հարցերի պատասխաններ սեմինարի մասնակիցները ստացան բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանից: Սովորեցինք ճիշտ կազմակերպել մեր փոքրիկների կերակրման ամենօրյա գրաֆիկը, ծանոթացանք այն հիմնական խնդիրներին, որոնք կարող է առաջացնել սխալ սնունդը , ծանոթացանք առողջ սննդի ափսեի հետ, ինչպես նաեւ ստացանք պրակտիկ խորհուրդներ: