2018թ-ի հունիսի 16-ին «Անիմա» հոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «mapa.am»-ի կազմակերպած հերթական ինտերակտիվ հանդիպում-քննարկումը ծնողների հետ: Սեմինարի թեման էր՝ «Ծնողավարման հմտություններ»:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետեւյալ թեմաները.
● Երեխայի զարգացման հոգեվերլուծական հայեցակարգերը։
● Ծնողների ազդեցությունը երեխայի հոգեկանի ձեւավորման վրա. ինչո՞վ է մեծահասակը տարբերվում երեխայից։
● Նեւրոզներն ու վախերը երեխաների մոտ ( էթոլոգիա եւ պաթոգենեզ )։
● Մանկական վախերի հիմնախնդիրները (տարիքային դինամիկան եւ դրանց ընթացքի առանձնահատկությունները)։
● Երեխան ճգնաժամային իրավիճակում։ Ճգնաժամերի հաղթահարում։
● Ծնող, մեծահասակ, երեխա (Էր.Բեռն)։
● Կոնֆլիկտների հաղթահարում։
● Երեխաներին սպառնացող վտանգներն ու ծնողների վարքը։ Թույլ տալ, թե արգելել։
Սեմինարը վարեց՝ Սոնա Պողոսյանը (հատուկ հոգեբան, հոգեբան, HR մասնագետ):