Պանրով կրեկեր
Բաղադրիչներ 100 գր դեղին պանրի 1 հատ ձու 3 ճգ ձիթայուղ 40 գր փափուկ կարագ 1/4 թգ աղ 200 գր ալյուր Պատրաստման եղանակ: Մանր քերիչով անցկացնել պանիրը, ավելացնել մնացած բաղադրիչները: Պետք է ստացվի պինդ խմոր: Հունցել խմորը, գրտնակով բացել և կտրատել ձեր նախընտրած տեսքով: Թխել 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում :