Պատրաստում ենք պիցցա
«Կարաս» ազգային սննդի ցանցն ընդառաջ գնալով «mapa.am»-ի առաջարկին «Պատրաստում են երեխաները» նախագիծն այս անգամ իրականացրեց մեր ակումբի երեխաների համար:
Փոքրիկները հնարավորություն ունեին իրենց իսկ ձեռքերով պատրաստել պիցցան, ուտել այն եւ ստանալ հավաստագիր !
Պատրաստման ամբողջ ընթացքում երեխային սովորեցնում եւ օգնում էին «Կարաս»-ի հմուտ խոհարարները, իսկ ամենավերջում բալիկները համտեսեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստած պիցցան:
Բոլոր մասնակից բալիկները «Կարաս» ազգային սննդի ցանցի կողմից ստացան անվանական հավաստագրեր: