Երևան համար 156 մանկապարտեզը հիմնադրվել է 1963 թ.-ին։ Սկզբում այն եղել է թիվ 181 կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

+374 10 28-12-43

ՀՀ, ք. Երևան, Մ. Ավետիսյան 2-րդ փողոց

Երևան համար 156 մանկապարտեզը հիմնադրվել է 1963 թ.-ին։ Սկզբում այն եղել է թիվ 181 մսուր-մանկապարտեզ, որը տնօրինել է Զինաիդա Եղյազարյանը: Նրան հաջորդել են Հրանիկ Սարգսյանը, Ռոզա Աթոյանը, Անուշ Հարությունյանը:
Մանկապարտեզի շենքը տիպային է. ունի հարմարավետ խաղասենյակներ, ննջասենյակներ, ճաշասենյակներ։
2000-2004թթ. վերանորոգվել և գազիֆիկացվել է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից։
Հաստատությունը համալրված է մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժական կազմով, ովքեր իրենց ողջ եռանդն ու ուժն են նվիրում երեխաների կրթության և դաստիարակության վեհ գործին։ Կրթօջախը համագործակցում է «Քայլառքայլ», «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունների հետ, որը ավելի բովանդակալից է դարձնում երեխաների հետ կազմակերպվող ուսումնադաստիարակչական աշխատանքները։
Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։
Մանկապարտեզի առօրյայի անբաժանելի մասն են հայկական ազգային տոներին նվիրված հանդեսները, որոնց երեխաները մասնակցում են մեծ ուրախությամբ, իսկ աշխատողները` ամենայն պատասխանատվությամբ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ. 156 մանկապարտեզում գործում են թվով 5 տարիքային խմբեր`
• Կրտսեր 1 (2տ -3տ)
• Կրտսեր 2 (3տ - 4տ)
• Միջին Ա,Բ (4տ – 5տ)
• Ավագ (5տ – 6տ)
Մանկապարտեզի ուսումնական ծրագրերն իրականացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կրթական ծրագրի հիման վրա:
Մանկապարտեզի մանկավարժական անձնակազմը աշխատում է ժամը 8:30-ից 17:30-ը, իսկ սպասարկող անձնակազմը` 8:00-ից 17:00-ը:
2014 թվականին «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը և «ԱՌԴԱ» ԲԿ-ն վերանորգեցին մանկապարտեզի խոհանոցը:
«Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի տարածքային զարգացման ծրագիրը համագործակցության ընթացքում մանկապարտեզին նվիրել է մահճակալներ, պահարաններ, երեխաներին զարգացնող խաղեր :
2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սալօջախ, սառնարան:

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան