ԶարՄան

«ԶարՄան»-ը սոցիալական ձեռնարկատիրություն է, որն արտադրում է էկոլոգիապես մաքուր, զարգացնող խաղեր եւ խաղալիքներ։ Այս տարի «ԶարՄան»-ը թողարկեց նաեւ դպրոցական տետրեր, որոնք առանձնանում են շուկայում իրենց բովանդակությամբ եւ գունեղ տեսքով։

«ԶարՄան»-ը սոցիալական ձեռնարկատիրություն է, որը ստեղծվել է 2016-ին` Մանկական կարդալ ավելին

Երկ

10:00 - 20:00

Երք

10:00 - 20:00

Չրք

10:00 - 20:00

Հնգ

10:00 - 20:00

Ուրբ

10:00 - 20:00

+374- 043-044-181

ՀՀ, ք․ Երևան,Մ. Խորենացու 33, Տաշիր առևտրի կենտրոն, 5-րդ հարկ

http://www.cdf.am

«ԶարՄան»-ը սոցիալական ձեռնարկատիրություն է, որը ստեղծվել է 2016-ին` Մանկական զարգացման հիմնադրամում գործող դիզայն լաբորատորիայի հիմքի վրա, որտեղ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ստեղծվում էին զարգացնող խաղերի նախատիպեր: Դրանց մշակման գործընթացում ներգրավված էր բազմամասնագիտական խումբ (հոգեբան, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, նկարիչ-դիզայներ, դերձակ, ատաղձագործ): Վերջիններս, երեխաների հետ իրենց աշխատանքի ընթացքում, բացահայտում էին նրանց կարիքները՝ այդպիսով ստեղծվող զարգացնող խաղերն առավելագույնս ծառայեցնելով երեխաների բազմակողմանի զարգացմանը: «ԶարՄան»-ն ապրանքանիշն ստեղծվել է՝ իրականացնելու երկու նպատակ: Մի կողմից՝ իրացնել և առարկայական դարձնել խաղերի եւ խաղալինքերի կիրառմամբ երեխաների զարգացմանն ուղղված բազմամասնագիտական խմբի փորձը եւ հասանելի դարձնել այն ավելի լայն շրջանակների համար: Մյուս կողմից, խաղերի եւ խաղալիքների վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղել Մանկական զարգացման հիմնադրամ՝ իրականացնելու Հիմնադրամի սոցիալական ծրագրերը, ինչպիսիք են՝ սպասման ցուցակում հերթագրված սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներին մասնագիտական ծառայությունների տրամադրումը, համայնքային զարգացման սոցիալական ծրագրերի իրականացումը: «ԶարՄան»-ի արտադրած խաղերն էկոլոգապես մաքուր են, երեխաների համար անվնաս եւ, շնորհիվ այն բանի, որ դրանց նախագծման, մշակման և արտադրման փուլերում ներգրավված են բացառապես մասնագետներ (հոգեբան, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, նկարիչ-դիզայներ, ատաղձագործ, դերձակ), միտված են երեխաների ներդաշնակ զարգացմանը, կրթում են գեղագիտական լավ ճաշակ, անվտանգ են եւ որակյալ:
Մինչ այժմ «ԶարՄան» ապրանքանիշն արտադրել է շուրջ 60 զարգացնող խաղ եւ խաղալիք: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գնահատմամբ. «… խաղալիքները զարգացնում են երեխաների իմացական ոլորտը՝ ուշադրությունը, ընկալումը, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը, շարժունակությունը՝ մանր մոտորիկան»:

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան