YES! Republic

«YES! Republic»-ը մանկական ինտելեկտուալ ակումբ է, որտեղ յուրաքանչյուր երեխա փորձում է կերտել բազմաթիվ դերեր, որոնք հասանելի են միայն մեծերի աշխարհում: Երեխայի փորձելու, ստեղծագործելու և հորինելու ցանկությանը «Yes! Republic»-ում կա միայն մեկ պատասխան՝ ԱՅՈ՛:

«Yes! Republic» մանկական ինտելեկտուալ և ժամանցի կենտրոնում երեխաները կգտնեն. - Արվեստի կարդալ ավելին

Երկ

14:00 - 22:00

Երք

14:00 - 22:00

Չրք

14:00 - 22:00

Հնգ

14:00 - 22:00

Ուրբ

14:00 - 22:00

Շբթ

12:00 - 23:00

Կիր

12:00 - 23:00

+374 60 75-00-55

ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28

http://yesrepublic.am

«Yes! Republic» մանկական ինտելեկտուալ և ժամանցի կենտրոնում երեխաները կգտնեն.

- Արվեստի ակադեմիա, ուր «YES! Republic»-ի բնակիչները մուտք կգործեն ստեղծագործ աշխարհի, նյութերի և գույների բազմազանություն, որոնց դիմադրելն անհնար կլինի:
- «Lego»-ի անկյուն, որտեղ երեխաները կզարգացնեն իրենց կառուցողական հմտությունները:
- Խոհանոց, որտեղ փոքրիկ խոհարարները մեր հմուտ մասնագետների օգնությամբ իրենց իսկ ձեռքերով կպատրաստեն յուրօրինակ համեղ քաղցրավենիքներ:
- Դասընթացների համար նախատեսված սենյակ, որտեղ կանցկացվեն անգլերենի, նկարչության և այլ վարպետության դասեր ինչպես նաև սեղանի խմբակային խաղեր:
- Գիտական անկյունում երեխաները կբացահայտեն գիտության աշխարհը՝ կատարելով փորձարկումներ: Դե իսկ մեր ապագա բժիշկները ամեն անգամ նոր բացահայտումներ կանեն, կսովորեն ցուցաբերել առաջին բուժօգնություն, կուսումնասիրեն կենսաբանություն և այլն:
- «Yes! Ceramic Studio» , որը նորույթ է Հայաստանում: Բոլոր օգտագործվող նյութերը էկոլոգիապես մաքուր են: Երեխաների ցանկացած մտահաղացում կդառնա իրականություն և յուրօրինակ տեսք կստանա: Փոքրիկների պատրաստած կերամիկական սպասքը լավագույն և ամենաօրիգինալ նվերը կարող է լինել:

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը