Երևանի ամենահին առողջապահական հիմնարկներից է: Հիմնադրվել է 1936թ. և ժամանակին սպասարկել է Երևանի Շահումյանի շրջանի ամբողջ բնակչությանը: Ներկայումս սպասարկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական տարածքներում բնակվող 18 տարեկան և բարձր տարիքի շուրջ 33.000 բնակչի: Համաբուժարանն ունի երեք մասնաշենք, ինչպես նաև մասնաճյուղ Սիլիկյան թաղամասում: Տեղակայված է սպասարկման տարածքի կենտրոնում: Հաստատությունն ունի բուժօգնություն և սպասարկում իրականացնելու անհրաժեշտ ստորաբաժանումներ, սարքավորումներ և որակյալ բուժանձնակազմ:
Վերջին տարիներին մի շարք նախաձեռնությունների շնորհիվ բարելավվել են աշխատակիցների աշխատանքային պայմանները, զգալիորեն բարձրացել է բուժօգնության որակն ու արդյունավետությունը: Համաբուժարանն ունի թերապիայի բաժանմունք, որտեղ աշխատում են 18 տեղամասային թերապևտներ և տեղամասային բուժքույրեր: Գործում է կանանց խորհրդատվություն, որն ապահովված է նորմատիվային պահանջները բավարարող պայմաններով, գույքով, սարքավորումներով և որակյալ բուժանձնակազմով: