Երևան քաղաքի թիվ 4 մանկապարտեզը ստեղծվել է 1984թ.-ին և համարվում է Կենտրոն համայնքի կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

+374 10 582 313

ՀՀ, ք. Երևան, Գ. Լուսավորչի փողոց 15/1

Երևան քաղաքի թիվ 4 մանկապարտեզը ստեղծվել է 1984թ.-ին և համարվում է Կենտրոն համայնքի թիվ 20 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի իրավահաջորդը:
Հաստատության շինությունն առանձին երկհարկանի կառույց է, ունի կահավորված խմբասենյակներ և ննջարաններ։ Մանկապարտեզը ունի 1 դահլիճ, որն օգտագործվում է ֆիզկուլտուրայի և երաժշտության պարապմունքների անցկացման համար։
Մանկապարտեզում իրականացվում է 2-6 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր, գեղագիտական, աշխատանքային, բարոյական, էկոլոգիական դաստիարակություն` հաշվի առնելով երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները։ Իրականացվում է նաև օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի ուսուցում, երեխաների լիարժեք նախապատրաստում դպրոցական ուսուցման։
Ամենօրյա աշխատանքի արդյունքում ձևավորվել և ամրապնդվել է մանկապարտեզ-ծնող-մանկավարժ կապը, կրթական և դաստիարակչական գործի նկատմամբ պահանջկոտ մոտեցումը և մանկապարտեզի հագեցած ու հետաքրքիր առօրյան։ Պարբերաբար կազմակերպվում են ցերեկույթներ, տոնական հանդեսներ, նշվում են ազգային ավանդական ծեսերը: Մանկապարտեզի նպատակն է վաղ տարիքից երեխաների մեջ սերմանել սեր դեպի ընտանիքը, հայրենիքը, ինչպես նաև սեր ազգային ավանդույթների և մշակույթի նկատմամբ։

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան