Երևանի համար 157 մանկապարտեզը հիմնադրվել է 1976 թ.-ին՝ ժամանակին գործող կարի կարդալ ավելին

Երկ

08:30 - 17:00

Երք

08:30 - 17:00

Չրք

08:30 - 17:00

Հնգ

08:30 - 17:00

Ուրբ

08:30 - 17:00

Շբթ

Closed All Day

Կիր

Closed All Day

+374 10 28-35-60

ՀՀ, ք. Երևան, Քանաքեռի 14-րդ փողոց 1

Երևանի համար 157 մանկապարտեզը հիմնադրվել է 1976 թ.-ին՝ ժամանակին գործող կարի ֆաբրիկայի աշխատողների և Քանաքեռում բնակվող ազգաբնակչության երեխաների համար։ Կառուցման օրվանից մանկապարտեզը եղել է ռուսական մինչև 1990 թվականը։ Գործել է Խորհրդային միության ժողկրթբաժնի և Լուսավորության նախարարության ենթակայությամբ։
Մարզադահլիճում առկա մարզագույքը և երաժշտական պարապմունքների դահլիճի համապատասխան գույքը նպաստում են երեխաների մարզական և երաժշտական դաստիարակությանը:Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական դաստիարակությանը: Երեխաները այստեղ սովորում են նկարել, երգել, ծեփել, կատարում են կառուցողական և ապլիկացիոն աշխատանքներ։
Մանկապարտեզի առօրյայի անբաժանելի մասն են հայկական ազգային տոներին նվիրված հանդեսները, որոնց երեխաները մասնակցում են մեծ ուրախությամբ, իսկ աշխատողները` ամենայն պատասխանատվությամբ։
Մանկապարտեզը համագործակցում է «Փրկեք երեխաներին» ԲԿ-ի հետ:
Մանկապարտեզում գործում են երեխաներին զարգացնող լրացուցիչ ծառայություններ ՝ անգլերեն և ռուսերեն:
2013 թվականից Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզը համալրում է գույքով՝ մահճակալներ, սեղաններ, աթոռներ, մանկական զգեստապահարաններ, խոհանոցային պարագաներ, գույք, տեխնիկա՝ սալօջախ, սառնարան:
2001-2002 թթ. մանկապարտեզը ամերիկյան «Փրկեք երեխաներին» կազմակերպության կողմից մասնակի վերանորոգվել է, իսկ 2005-2006 թթ. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար` Ա. Քոթանջյանի ջանքերով ապահովվել է ջեռուցման լոկալ համակարգով։
Մանկապարտեզի անձնակազմն առաջնորդվում է «Մանկապարտեզը մեր տունն է, և յուրաքանչյուր երեխա մեր անձնական երեխան է» կարախոսով։

Նկարներ չկան

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան