Երևանի համար 134 մանկապարտեզը գործում է 1973 թ.-ից։
Կրթության համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, և այստեղ լուծվում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման, կրթության, դաստիրակության և դպրոցական ուսուցման նախապատրաստելու խնդիրները։ Հաստատությունն ապահովված է համապատասխան պայմաններով՝ երեխաների առօրյան ճիշտ կազմակերպելու համար, փորձառու և հոգատար աշխատակիցներով:
Մանկապարտեզում իրականացվում է հայեցի դաստիարակություն՝ հիմքում դնելով ազգային վարքն ու բարքը, մշակույթն ու արվեստը։ Տարվա ընթացքում կազմակերպվում և նշվում են տարբեր միջոցառումներ` «Ոսկե աշուն», «Ամանորը մանկապարտեզում», «Մայրության և գեղեցկության օրը», «Ծաղկազարդ», «Սուրբ Զատիկ», «Հրաժեշտ մանկապարտեզին»։ Բարձր հիմքերի վրա է դրված նաև ֆիզիկական դաստիարակությունը։