Երևանի համար 132 մանկապարտեզի շենքը կառուցվել է 1960 թ.-ին, այն տիպային, քարե շինություն է` նախատեսված 4 խմբի համար։
Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչների, նախակրթական պետական ծրագրերի պահպանման համար։ Հաստատությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու կանոնադրությամբ։ Ունի իր կանոնադրությունը, մանկխորհուրդը, ծնողկոմիտեն։ Մանկավարժական անձնակազմը ունի մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ։Մանկապարտեզն ունի լուսավոր դահլիճ, խոհանոց, բուժկաբինետ, ծառաշատ բակ և ջրավազան։ Շենքը լուսավոր է՝ ընդարձակ խմբասենյակներով և հարմարավետ ննջասենյակներով։
Հաստատությունը համագործակցում է ընտանիքի հետ` ապահովելով երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը։ Հաստատության և ծնողների փոխհարաբերությունները կարգավորվում են երկու կողմերի միջև կնքված պայմանագրերով։