Երևանի համար 128 մանկապարտեզը հիմնադրվել է 1953 թ.-ին։ Մանկապարտեզի հիմնադրման առաջին օրվանից տնօրենի պաշտոնը ստանձնել է հմուտ և փորձառու մանկավարժ Հայկանուշ Ղուկասյանը։ Հաջորդաբար տնօրեններ են նշանակվել Ժենյա Սիմոնյանը, Արփիկ Սարգսյանը, Լարիսա Միքայելյանը։
Մանկապարտեզը ունի 2 մասնաշենքեր։ Աշխատանքային ժամերը հարմարեցված են ծնողների աշխատանքային գրաֆիկին։ Երեխաների խմբերը կոմպլեկտավորված են ըստ տարիքի:
Մանկապարտեզն ունի երկար տարիների պատմություն, և այդ բոլոր տարիներին մանկապարտեզում աշխատել են նվիրյալ մանկավարժներ, որոնց շնորհիվ էլ հաստատությունն աչքի է ընկել բազմաբնույթ միջոցառումներով, տոնահանդեսներով, վարչական շրջանների և քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող մրցույթներին մասնակցությամբ։
Խորհրդային տարիներին մանկապարտեզում էր տեղակայված շրջանի մանկավարժական մեթոդմիավորման կաբինետը, որը կարևոր դեր է ունեցել սկսնակ մանկավարժների վերապատրաստման, մեթոդական խորհրդատվության և ուսումնադաստիարակչական գործընթացի ճիշտ կազմակերպման աշխատանքներում։