Երևանի համար 127 մանկապարտեզը գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 14 հասցեում։
Հաստատությունը իր գործունեությամբ ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությամբ։
Մանկապարտեզի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման և կրթական սկզբունքների վրա։ Մանկապարտեզը միջոցառումների տեսքով պարտադիր նշում է տաղավար տոները` քրիստոնեական դաստիարակությունը համարելով անձի կայացման կարևրագույն բաղկացուցիչներից մեկը։ Նշում է նաև պետական այլ տոներ, որոնք նախատեսված են կրթական համալիր ծրագրով: Հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների՝ հայրենասիրական ոգով դաստիարակությանը, հաճախակի հանդիպումներ են կազմակերպվում զինվորների հետ: