Երևանի համար 125 մանկապարտեզը գործում է 1965 թ.-ից: Առաջին վարիչն եղել է Ռոզա Ազիզյանը: Այնուհետ մանկապարտեզը ղեկավարել են Լաուրա Մարկոսյանը, Անահիտ Շաղբաթյանը, Գայանե Խաչատրյանը, Արևիկ Գնունին:
Մանկապարտեզում տիրում է համերաշխ մթնոլորտ, ինչը փոխանցվում է երեխաներին, ովքեր մեծ սիրով են հաճախում իրենց երկրորդ ընտանիքը դարձած հարազատ օջախ:
Մանկապարտեզում առկա չէ մարզադահլիճ, սակայն երաժշտական պարապմունքների դահլիճը հարմարեցված է նաև ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնելու համար: Մանկապարտեզը համալրված է ֆիզկուլտուրայի և երաժշտական պարապմունքներն անցկացնելու համար անհրաժեշտ գույքով` օղակներ, գնդակներ, ավազե բարձիկներ, պարաններ, ձողեր, մարզական պարկեր և մատեր, DVD նվագարկիչ և դաշնամուր: