ՍԵՐունդ մանկական սրճարանում դուք կարող եք անցկացնել երեխայի ամենատարբեր առիթները՝ ծնունդ, ատամհատիկ, երեկույթներ դասընկերների հետ, խնջույքներ և այլն:
Մեր հոգատար խաղավարները ուշադիր են փոքրիկների նկատմամբ, հետևում են նրանց անվտանգությանը, օգնում են երեխային մասնակցել խաղերին ու ակտիվություններին և լավ ժամանակ անցկացնել:
Հաղորդավարները ուրախ ու հետաքրքիր են դարձնում երեխաների համար մշակված միջոցառումը՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները, նախասիրությունները և խառնվածքը:
Խաղային ու պարային շոու-ծրագրերը ժամանցը դարձնում են հետաքրքիր ու հիշվող, ապահվում են անհրաժեշտ ֆիզիկական ակտիվությունը և նպաստում են երեխաների սոցիալականացմանը:
Մաստեր-կլասների շնորհիվ երեխան նոր հմտություններ ու հետաքրքրություններ է ձեռք բերում, ընկերանում է այլ երեխաների հետ և զարգացնում է մտահորիզոնը:
Մեր սրճարանի խոհանոցն աչքի է ընկնում բազմազան ու հավասարակշռված մենյուով, համեղ ու թարմ ուտեստներով, որոնք դառնում են երեխաների սիրելին:
Թող փոքրիկի օրն անմոռանալի դառնա ՍԵՐունդ սրճարանում: