Bibicall

«Նեննի» մանկական սնունդ՝ պատրաստված այծի կաթից:

Այծի կաթով պատրաստված Նորզելանդական  լավագույն կաթնային ապրանքանիշն արդեն կարդալ ավելին

Երկ

09:00 - 18:00

Երք

09:00 - 18:00

Չրք

09:00 - 18:00

Հնգ

09:00 - 18:00

Ուրբ

09:00 - 18:00

+374 41 44-88-40 / +374 11 44-88-40

ՀՀ, ք. Երևան, Տ. Պետրոսյան 40/2 , 75 ոչ բնակելի տարածք

https://www.bibicall.ru/

Այծի կաթով պատրաստված Նորզելանդական  լավագույն կաթնային ապրանքանիշն արդեն Հայաստանում է, որն օգտագործելու դեպքում կարող եք մոռանալ մանկական ալերգիաների ու գազերի մասին:

Իհարկե, կրծքի կաթին լիարժեք փոխարինող կաթնախառնուրդ չկա ու, ըստ էության, չի էլ կարող լինել։ Սակայն կան այնպիսիք, որոնք առավելագույն չափով լրացնում են այն վիտամինների պակասը, որոնք ապահովում է մայրական կաթը։ Եթե ինչ-ինչ պատճառներով մանկահասակ երեխային կրծքի կաթով սնուցելու հնարավորություն չկա, ծնողները պետք է աչալրջորեն ընտրություն կատարեն կաթնախառնուրդների շուկայում՝ հաշվի առնելով տվյալ արտադրանքի բաղադրատարրերը, արտադրապրոցեսը, արտադրման երկիրն ու տեխնոլոգիան, փոքրիկի օրգանիզմի՝ տվյալ արտադրանքի նկատմամբ արձագանքը և այլ գործոններ։ Եթե դուք ևս այդ փուլում եք, այսինքն՝ փնտրում եք ձեր փոքրիկի համար լավագույն կաթնախառնուրդը, ապա առաջարկում ենք ծանոթանալ նաև «Բիբիկոլ» ապրանքանիշի «Նեննի» ադապտացված կաթնախառնուրդներին։

«Նեննի»-ն արտադրվում է Նոր Զելանդիայում՝ «Դեյրի Գոաթ կոոպերատիվ» գործարանում, որն աշխարհի առաջին գործարանն է՝ կառուցված հատուկ այծի կաթի չորացման և դրա հիման վրա սննդատեսակների արտադրության համար։

Ապրանքանիշը ներկայացնում է  չորս տեսակի կաթնախառնուրդ՝ 400 և 800 գրամ քաշով։

1) «Նեննի դասական» չոր կաթնախառնուրդը նախատեսված է 0-12 ամսական երեխաների համար:

2) «Նեննի պրեբիոտիկներով կաթնախառնուրդը նախատեսված է 0-6 ամսական երեխաների համար:

3) «Նեննի պրեբիոտիկներով կաթնախառնուրդը նախատեսված է 6-12 ամսական երեխաների համար:

4) «Նեննի կաթնախառնուրդը նախատեսված է 12 ամսականից բարձր երեխաների համար:

Դե, ինչպես հասկացաք, «Նեննի» կաթնախառնուրդը պատրաստված է այծի կաթից։ Իսկ պատրաստման ժամանակամիջոցը շատ կարճ է՝ կթման պահից մինչև պատրաստի խառնուրդի փաթեթավորումը 8 ժամից ոչ ավելի է։ Արտադրվում է հատուկ  տեխնոլոգիայով, որի շնորհիվ պահպանվում են այծի կաթի  անփոխարինելի ճարպային և ածխաջրային բաղադրիչները, ինչը թույլ է տալիս խառնուրդին լինել կենսաբանորեն ավելի ակտիվ։

Կաթնախառնուրդների պատրաստման տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում զերծ մնալ լրացուցիչ չորացումից, հետևաբար այն երեխաների մոտ չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։

«Նեննի» կաթնախառնուրդը չի պարունակում արմավենու յուղ, ինչն  արհեստական կերակրման ժամանակ երեխաների մոտ փորկապության հիմնական պատճառներից  է:

«Նեննի» կաթնախառնուրդները կատարյալ տարբերակ են սննդային ալերգիաների կանխարգելման, կովի կաթի սպիտակուցը չընդունող երեխաների, նվազ քաշ ունեցող անհաս նորածինների և մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների համար:

Մանկական շիլաներ՝ պատրաստված այծի կաթով, առանց հավելումների ու  շաքարի:

Ըստ մանկաբույժների՝ մանկուց երեխաների մոտ պետք է ձևավորել սննդային ճաշակ, այսինքն՝ ի՞նչ սնունդ օգտագործել, ո՞րն է առողջարար, որը՝ ոչ, ի՞նչ քանակությամբ օգտագործել աղ կամ շաքարավազ։ Բիբիկոլ ապրանքանիշի պատասխանատուները հաշվի են առնում երեխաների առողջության և համաչափ ու ճիշտ զարգացման ընդունելի սկզբունքները, և հենց դրանք պահպանելով՝ ծնողներին առաջարկում կաթնախառնուրդներ ու շիլաներ։ Այսօր ներկայացնելու ենք Բիբիկոլ ապրանքանիշի շիլաները։

Բիբիկոլը ներկայացնում է այծի կաթով պատրաստված չոր տեսակի 4 շիլա, որոնք կարող եք մատուցել փոքրիկին սկսած 6 ամսականից՝

1 Բրնձի շիլա

  1. Հնդկաձավարի շիլա,

3 Վարսակի շիլա 

4 Եգիպտացորենի շիլա։

Այս չորս տարբեր շիլաները պատրաստված են նորզելանդական այծի կաթով, պարունակում են ամբողջական հացահատիկային ալյուր, որը հարուստ է ակտիվ մանրաթելերով, ճարպաթթուներով և B խմբի վիտամիններով, հետևաբար բնական են, չեն պարունակում քիմիական տարրեր:

Բիբիշիլաները, ի տարբերություն այլ շիլաների, չեն պարունակում շաքարային հավելումներ, քաղցրացուցիչներ, գլյուտեն, հետևաբար օգտակար են նախևառաջ այն երեխաների համար, որոնք ունեն ալերգիաներ հատկապես կովի կաթից․ հիշում եք, չէ՞,՝ բիբիշիլաները պատրաստված են այծի կաթով։

Բիբիշիլաները հարստացված են նաև հանքային նյութերով, ինչպես նաև պարունակում են բոլոր այն վիտամինները և միկրոէլեմենտները, որոնք անհրաժեշտ են փոքրիկի աճի և զարգացման համար։

Եթե փոքրիկի մոտ կան աղիքների հետ կապված խնդիրներ՝ փորկապություն, փորլուծություն, կարելի է օգտագործել այս շիլաները, քանի որ սրանք կարգավորում են աղիքների միկրոֆլորան։

Նշենք, որ հնդկաձավարի բիբիշիլան հարուստ է երկաթով, ինչը կարևոր է սակավարյունության կանխարգելման համար։

Իսկ եգիպտացորենի շիլան պարունակում է մի շարք վիտամիններ, այդ թվում՝ A, B, E, PP և հարուստ է բուսական ու կենդանական սպիտակուցներով։

Ի դեպ, եգիպտացորենի և վարսակի շիլաները, շնորհիվ վիտամինային փնջի, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ, նպաստում են լյարդի և ենթաստամոքսային գեղձի բնականոն աշխատանքին։

Նշենք նաև, որ շիլաների օգտագործման համար կան մի քանի պայմաններ․ նախևառաջ պետք է երեխային կերակրել անմիջապես պատրաստելուց հետո, շիլայի մնացորդները չթողնել՝ հետո դարձյալ կերակրելու համար։ Իսկ պատրաստման եղանակը կարելի է գտնել տուփի վրա։

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան