Մանկական զարգացման հիմնադրամ

«ՄԶՀ»-ը մատուցում է մասնագիտական ծառայություններ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին։

Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների եւ նրանց ընտանիքների կարդալ ավելին

Երկ

09:00 - 18:00

Երք

09:00 - 18:00

Չրք

09:00 - 18:00

Հնգ

09:00 - 18:00

Ուրբ

09:00 - 18:00

+374 043-044-181

ՀՀ․ ք․ Երևան, Ռոմանոս Մելիքյան 1

http://cdf.am

Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը եւ խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին եւ նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների եւ ծնողների համար:
Մենք մատուցում ենք հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, արտ թերապեւտի, ֆիզիոթերապեւտի եւ սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ: Հիմնադրամը իրականացնում է նաեւ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ ինչպես ծնողների, այնպես էլ երեխաների պաշտպանության, կրթական եւ համայնքային զարգացման ոլորտում աշխատող մասնագետների համար: Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին:
Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» եւ «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում: 2002-2014թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնում տարբեր ծառայություններ եւ աջակցություն է ստացել ավելի քան 1500 երեխա:

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան