⏳ Որքան պետք է լինի երեխայի քնի տևողությունը՝ կախված տարիքից. ✅ 1-2 ամսական երեխաների համար՝ օրական մոտ 18 ժամ: ✅ 3-4 ամսական՝ մոտ 17-18 ժամ: ✅ 5-6 ամսական՝ մոտ 16 ժամ: ✅ 7-9 ամսական՝ մոտ 15 ժամ: ✅ 10 ամսականից մինչև 1 տարեկան՝ մոտ 13 ժամ: ✅ 1-1,5 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 2 անգամ: Առաջին քնի տևողությունն է 2-2,5 ժամ, երկրորդինը՝ 1,5 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ: ✅ 1,5-2 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2,5-3 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ: ✅ 2-3 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2-2,5 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ: ✅ 3-7 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` մոտ 2 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10 ժամ: ✅ 7 տարեկանից բարձր երեխաները կարող են ցերեկվա ժամերին չքնել, սակայն գիշերվա քունը պետք է տևի 8-9 ժամից ոչ պակաս:
Ձախլիկ երեխաներ ծնվում են հիմնականում ձախլիկ ծնողներից: Բավական է, որ ծնողներից մեկը լինի ձախլիկ, ու մեծ է հավանականությունը, որ երեխան կծնվի ձախլիկ: Ձեր երեխան աջլի՞կ է, թե՞ ձախլիկ. սա կարող եք պարզել 1-2 տարեկանում: Եթե նկատեք, որ ձեր փոքրիկն ուտում, գրում, նկարում, խաղում է ձախ ձեռքով, ապա նա պատկանում է աշխարհի բնակչության 15 տոկոսին: Իհարկե, կան ձախլիկությունը պարզող այլ մեթոդներ, որոնց տիրապետում են բժիշկներն ու հոգեբանները: Բոլոր ձախլիկների մոտ լավ զարգացած է տեսողական-տարածական ընկալումը: Նրանք կարող են վարժ գրել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ձևով: Նրանք կարող են կարդալ նաև ցանկացած դիրքով: Ձախլիկները կարող են գրել հայելային ձևով. այնպես, որ մյուս մարդիկ դժվարությամբ կարդան: Նման գրվածքը կարելի է կարդալ հայելիով: Սակայն այս «ունակությունը» կարող է վերանալ, եթե մինչև երեխայի 10 տարեկանը այն չզարգացնեք: Ի դեպ, կան պարագաներ, որոնք ստեղծված են այնպես, որ հարմար լինեն ձախլիկներին. գրենական պիտույքներ, ստեղնաշար, երաժշտական գործիքներ: Մասնագետներն ասում են, որ ձախլիկ երեխաները շատ շուտ են հոգնում: Հենց այդ պատճառով նրանք 15-20 րոպե զբաղվելուց հետո պետք է մի փոքր հանգստանան:
Սկզբնաղբյուրը՝ impoqrik.am
Իտալացի հոգեբան եւ մանկավարժ Մարիա Մոնտեսորին 3-5 տարեկան երեխաների դաստիարակման եւ զարգացման համար աջառարկում է խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:
1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը: [...]կարդալ ավելին
Պատրաստման եղանակ 6 ձուն հարել 250 գր. շաքարավազով: 1 լ. կաթը եփել, ավելացնել վանիլինին: 125 գր. կտրատած շոկոլադը կամ 50 գր. կակաոն լուծել ոչ մեծ քանակությամբ ջրում, դնել կրակին, եռացնել, քամել և քիչ-քիչ ավելացնել կաթին: Հետո ամբողջ զանգվածը լցնել հարած ձվի վրա և թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանա: Կրակից վերցնել, խառնելով սառեցնել, լցնել պաղպաղակի ամանների մեջ և դնել սառնախցիկ:
Աշխարհի ամենահայտնի փոքրիկ մաթեմաթիկոսն է, որի մոտ 2 տարեկանում աուտիզմի ծանր տեսակ են հայտնաբերել: Հրաշքով հաղթահարել է հիվանդությունը և տրվել է գիտությանը․․․
3 տարեկանում բացատրել է մոլորակների շարժման օրենքը, իսկ արդեն 10 տարեկանում ընդունվել է Ինդեանապոլսի Պորյու համալսարան: 12 տարեկանում հերքել է Ալբերտ Էյնշտեյնի Հարաբերականության Տեսությունը:
Հիմա տարված է քվանտային ֆիզիկայում իր դոկտորական ատենախոսության աշխատանքներով
Երեխայի հետ կազմեք գնումների ցուցակը: Մասին գնացեք խանութ և գտեք ձեր ցուցակի մթերքը :
Տուն վերադառնալով, թույլ տվեք, որ նա օգնի ձեզ տեղավորել մթերքը, միասին կարդացեք պիտակները: Լավ կլինի, որ միասին պատրաստեք ինչ-որ բան այդ մթերքից: Հայտնեք ձեր շնորհակալությունը փոքրիկին՝ ցույց տված օգնության համար:
Հետազոտությունը հետազոտության հետեւից ցույց է տալիս, որ շատ խաղալիքներ ունենալը վնասակար է երեխաների առողջ հոգեբանական զարգացման համար: Այն հանգեցնում է մի շարք բացասական հետեւանքների՝ ուշադրության խնդիրներ, հիպերակտիվություն, ուսման մեջ դժվարություններ, հարաբերությունների դեգրադացիա, էգոիզմ, նյութապաշտության՝ այս ցուցակն անվերջ կարելի է շարունակել: Որքան շատ են խաղալիքները, այնքան շատ են կռիվները քույրերի եւ եղբայրների միջեւ, երեխաներն ավելի քիչ են խաղում խաղալիքներով, լինում են ավելի նյարդային ու չբավարարված:
Սահմանափակեք խաղալիքների քանակը եւ առաջնորդվեք որքան քիչ, այնքան լավ սկզբունքով:
Նվիրաբերեք եւ հերթափոխեք խաղալիքները:
Ընտրեք պարզ, որակյալ, բաց նշանակություն ունեցող խաղալիքներ:
Փոքրուց՝ (սկսած 1-2 տարեկանից) սովորեցրեք երեխաներին խաղալիքները հավաքել եւ դասավորել իրենց տեղերում:
Մեզանում, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ շատուշատ երկրներում, այդ թվում՝ զարգացած «եվրոպաներում», հասարակության շրջանում տարածված կարծիք կա՝ որքան շուտ սկսել օտար լեզվի (ՕԼ) ուսուցումը, այնքան լավ: Արդյոք այս տեսակետը համապատասխանո՞ւմ է իրականությանը (եւ եթե այո, ապա որքանո՞վ, եթե ոչ՝ ապա ե՞րբ է ավելի արդյունավետ), որո՞նք են երեխաներին արդյունավետ սովորեցնելու սկզբունքները: Այս հարցերի պատասխանը կհետաքրքրի ոչ միայն ծնողներին, այլեւ ուսուցիչներին, հոգեբաններին, լեզվաբաններին, քաղաքական գործիչներին եւ այլն:
Ուսուցումը սկսեք դպրոցական տարիքում
Ո՞ր տարիքից երեխային սովորեցնել մայրենիից բացի այլ լեզու: Այս հարցին շատ դժվար է միանշանակ պատասխան տալը, քանի որ գիտական աշխարհում կարծիքները բաժանվում են երկու մասի՝ մի մասը պնդում է, որքան շուտ, այնքան լավ, իսկ մյուս մասը կարծում է, որ ավելի մեծ տարիքում՝ 11-13 տարեկանում, երկրորդ լեզու սովորածները, եթե ոչ ավելի շատ առավելություն ունեն, ապա ոչնչով չեն զիջում իրենցից փոքրերին: Շուտ սկսելուն կողմ արտահայտվողները հիմնականում տեսաբաններն են, իսկ դեմ արտահայտվողները՝ հետազոտողները:
Լեզու սովորելը բավական բարդ գործընթաց է, եւ այն ներառում է ոչ միայն տվյալ լեզվով սեփական մտքերը հասկանալի դարձնելը (ինչը շատ հաճախ կարող է թվալ, որ երեխաների մոտ լավ է ստացվում), այլ նաեւ քերականական, շարահյուսական, ուղղագրական, կառուցվածքային, ֆոնետիկ եւ բազում այլ տարրեր: Որպեսզի պնդենք, որ օրինակ՝ 3 տարեկանից մանկապարտեզում կամ քոլեջում անգլերեն լեզու անցած երեխան 21 տարեկանում ավելի լավ անգլերեն խոսել կիմանա, քան նա, ով սկսել է 7 տարեկանից, պետք է համեմատենք լեզվի բոլոր ֆունկցիոնալ բաղադրիչները, հակառակ դեպքում՝ մեր պնդումը կլինի սխալ եւ անհիմն:
Ծեծը, թերեւս, բոլոր պատժամիջոցներից ամենատարածվածն է եւ իրականում ամենաանցանկալին: Եթե մյուս պատժամիջոցները կարելի է կիրառել դաստիարակության երկարատև եւ դժվարին գործընթացի ընթացքում, ապա ծեծը միանշանակ ոչ մի դրական ներդրում չի կարող ունենալ եւ ոչ մի պարագայում: Իրականում ծեծը երեխային հանդարտեցնելու եւ անցանկալի գործողության վերջը դնելու ամենահեշտ մեթոդն է: Ոչ առանձնապես համբերատարություն է այն պահանջում, ոչ էլ մեծ ճիգեր: