Բլոգ

համակարգչային կախվածություն

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՀԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից տեխնոլոգիաների ճնշման ազդեցության տակ կատարվող դպրոցականի հոգեբանության փոփոխությունները կարող են հանգեցնել լուրջ հետևանքների թե՛ երեխաների,  թե՛ նրանց ծնողների համար։ Այդ խնդրով անհրաժեշտ է զբաղվել անընդհատ, հօգուտ ապագայի,  որը ստեղծում ենք մենք կամ բավական թանկ գնով ձեռք բերում։  Հոգեկանի զարգացման վրա բացասական կախվածություն են առաջացնում հատկապես համակարգչային խաղերը:  

կարդալ ավելին

Երեխան կենտրոնում

Երեխան կենտրոնում, կամ խճճված ծնողների ժամանակաշրջանը

-Էտ սեռական դաստիարակությունա, ինչա, չպիտի լինի դպրոցում։ Ու տանն էլ ես իմ աղջկան չեմ պատրաստվում տենց բաներ սովորացնեմ։

-Իսկ տանը ինչու ոչ։

-Ի, բա երեխայա, բա որ իջնի հայաթ մեկի մոտ մի բան ասի, չեն ասի էս ում երեխենա, էս ինչերա խոսում․․․

Սա հատված էր շատ պատահական զրույցից, որ ունեցա հանրային տրանսպորտում մի ծանոթ կնոջ հետ։ Եվ քանի դեռ վրա չեն հասել մեր հին բարքերը փնովող անձիք, փորձենք այս իրավիճակին մեկ այլ կետից նայել։ Մի կողմ դնենք հուզականությունը։

կարդալ ավելին

Nana Asaturyan-ուհձ

Ե՞րբ և ինչու՞ դիմել ուլտրաձայնային հետազոտության


Առանց ուլտրաձայնային հետազոտությունների հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից գինեկոլոգիան և մանկաբարձությունը:

Ե՞րբ և ինչու՞ դիմել ՈՒՀՁ հետազոտման հարցերին պատասխանում է «Աստղիկ» ԲԿ-ի բժշկուհի Նանա Ասատուրյանը:

Այն թույլ է տալիս բացահայտել կանացի հիվանդությունների մի ամբողջ շարք և վերարտադրողական համակարգի ֆունկցիայի խանգարումները։
ՈՒՁՀ  օգնությամբ գնահատվում է ձվարանների , արգանդի , միզապարկի վիճակը:
Ախտորոշման ընթացքում չափվում են արգանդի և ձվարանների չափերը , տրվում է եզրակացություն փոքր կոնքի օրգաններում պաթոլոգիական պրոցեսների առկայության մասին, ինչպես նաև հաստատվում է սեռական օրգաններում տեղի ունեցող պրոցեսների համապատասխանությունը դաշտանային ցիկլի փուլին։
ՈՒլտրաձայնային հետազոտության օգնությամբ հնարավոր է գնահատել ձվարանների , արգանդի և արգանդափողերի վիճակը ։
ՈՒՁՀ-ն հանդիսանում է ֆոլիկուլների աճի մոնիթորինգի, ձվաբջիջների հավաքման, հղիության վաղ ախտորոշման , արտարգանդային հղիության ախտորոշման անփոխարինելի մեթոդ։
ՈՒՁՀ-ն թույլ է տալիս հսկել հղիությունը՝ հետևելով հղիի վիճակին և պտղի զարգացմանը յուրաքանչյուր փուլում։





[...]

կարդալ ավելին

բուժել կաթնատամը

Բուժել, թե՞ չբուժել երեխայի կաթնատամը


Շատ հաճախ մայրիկների կողմից հնչեցվում է հետևյալ հարցը՝ բայց արժե՞ բուժել կաթնատամները, միևնույն է դրանք փոխարինվելու են մշտական ատամներով։





Կաթնատամները ոչ միայն կարելի է , այլև պարտադիր է բուժել, քանի որ դրանք շատ մեծ դեր են խաղում երեխայի ծնոտների լիարժեք զարգացման մեջ։ Նույնիսկ փոքր կարիեսը կարող է պատճառ հանդիսանալ լուրջ թերապևտիկ բարդությունների,որոնց պատճառով կարող են առաջանալ մի շարք խնդիրներ՝





[...]

կարդալ ավելին

դեռահասներ

Հուզական այրումը դեռահասության շրջանում


Յուրաքանչյուր ոք,  կյանքում հաճախ բախվելով տարբեր դժվարությունների, հաղթահարելով նոր փորձություններ, ստիպված է լինում նորովի իմաստավորել  կյանքը, ձևավորել նոր արժեհամակարգ։ Այդ ճանապարհին հաճախ անխուսափելի են անկանխատեսելի ,սթրեսային իրավիճակները, որոնք դժվարություն են առաջացնում հարցերին կառուցողական լուծում տալուն,  իսկ որոշումներ կայացնելու արդյունավետությունը դառնում է ռիսկային:
Այդպիսի պահերին անգամ սիրելի զբաղմունքն է անհետաքրքիր  դառնում, իսկ շփումը մտերիմների հետ կարող է փոխակերպվել  վեճերի և չհասկացված իրավիճակների,որոնք, ինչպես մասնագետներն են նշում, կարող են հանգեցնել հուզական այրման:
Հարց է առաջանում՝ ի՞նչ է հուզական այրումը, ինչպիսի՞ դրսևորումներ է ունենում այն դեռահասության շրջանում:

Հուզական այրումը 1970-ականներին բնորոշել է Ֆրեյդենբերգը, այնուհետև բազմաթիվ մասնագետների և հոգեբանության տարբեր ճյուղերի ուշադրության կենտրոնում է եղել: Ըստ Լեյտերի և այլոց հետազոտությունների՝ հուզական այրումը բացասական հոգեվիճակի՝ ֆիզիկական, վարքային, հուզական և իմացական համակարգի ֆունկցիոնալ փոփոխությունն է, առաջանում է մշտական սթրեսների պատճառով,երկարատև հուզական իրավիճակների ազդեցությամբ: Դեռահասության շրջանում կարող է նկատվել, երբ չափազանց մեծ պահանջներ են դրվում դեռահասի առջև : Այն անդրադառնում է ինչպես ուսումնական գործընթացի արդյունավետության վրա՝ առաջադիմության հետ կապված և կարգապահական հարցերում, այնպես էլ միջանձնային շփումներում՝ հանգեցնելով շրջապատողների կողմից չհասկացված լինելու և սեփական կարծիքն անտեսելու զգացողության։ Նվազում է մոտիվացիան, փոխվում են ինքնագնահատականը,վարքը` ուղեկցվելով այլևայլ դժվարություններով։ Իմացական ոլորտի,ինտելեկտուալ և մտավոր  ցուցանիշների փոփոխությեւնները, մասնագիտական կողմնորոշման դժվարություններնները նույնպես դրանով են պայմանավորված։  

Ինչպիսի՞ դրսևորումներով է ուղեկցվում հուզական այրումը դեռասության շրջանում





[...]

կարդալ ավելին

Cityzen

Շրջայց Սիթիզենով


Ա՜խ այս քաղաքը։
Որպես այդպիսին «Սիթիզենը» համարվում է զվարճանքի կենտրոն, սակայն այն խիստ տարբերվում է այլ նման կենտրոններից։ «Սիթիզենը» մասնագիտությունների մանկական քաղաք է, որի փողոցներով քայլելով երեխան տեսնում է բոլոր այն հաստատությունները, որոնք լինում են սովորական քաղաքներում՝ հիվանդանոց, գեղեցկության սրահ կամ հրշեջ կայան։
«Սիթիզենում» գործում է երեխայի զարգացման համար 2 կարևորագույն գաղափարներ՝ կրթություն ու զվարճանք, ինչը էլ ավելի է մոտիվացնում ծնողներին հանգիստ վստահելու հենց այս զվարճանքի կենտրոնին։





[...]

կարդալ ավելին

մահվան-վախ

Ինչպե՞ս ներկայացնել հարազատի կորուստը երեխային


Տարիքային վախերից մեկին՝ մահվան վախին է անդրադարձել մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը:

Մահվան վախը բոնորոշ է լինում 5-7 տարիքային խմբի երեխաներին։ Երեխաների գիտակցական ընկալման մեջ իր տեղն է գտնում այն միտքը, որ մահը անդառնալի երևույթ է։ Հասկանալով մահվան անդառնալիությունը՝ երեխաները սկսում են վախենալ, որ հնարավոր է իրենց կամ հարազատների հետ նման բան պատահի։ Մահվան մասին մտքերը կամ հարցերը երեխաների մոտ առաջանում է նաև, երբ հարազատներից որևէ մեկն է մահանում։ Այս բոլոր դեպքերում կարիք կա երեխայի հետ խոսելու և իրեն հուզող բոլոր հարցերին տալ հստակ պատասխան։⠀





[...]

կարդալ ավելին

Ինչպե՞ս եւ որտեղի՞ց պատվիրել մանկական հագուստ

Ինչպե՞ս եւ որտեղի՞ց պատվիրել մանկական հագուստ


Եկեք մի պահ մեր մանկություն վերադառնանք։ Հիշո՞ւմ եք մեր հագուստները։ Հիշո՞ւմ եք՝ որքան զվարճալի, միանման ու ձանձրալի էին դրանք։ Հիշո՞ւմ եք, որ ստիպված էինք մեր ավագ եղբայր/քույրերի հագուստները կրել։ Ժամանակները փոխվում են, եւ մեր երեխաները կարող են լինել ինքնատիպ ու տարբերվող։ Նրանք հնարավորություն ունեն իրենց սիրելի մուլտհերոսներին տեսնել ոչ միայն էկրաններին, այլեւ հայելու մեջ՝ կրելով այդ մուլտհերոսների հետ նույնականացվող հագուստ։





պատվիրել-մանկական-հագուստ-կոշիկ-խաղալիք




[...]

կարդալ ավելին

եգիպտացորենի-շիլա

Եգիպտացորենի շիլա


Եգիպտացորենի շիլան պարունակում է մի շարք վիտամիններ՝ A, B, E, PP եւ հարուստ է բուսական ու կենդանական սպիտակուցներով։ Շնորհիվ վիտամինային փնջի, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ, նպաստում են լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի բնականոն աշխատանքին։





Պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են՝

եգիպտացորենի մանրահատիկ - 3 ճաշի գդալ ,
կարագ - 5 գրամ ,
կաթ - 100 մլ ,
ջուր - 100 մլ ,
բանան - 50 գրամ:





[...]

կարդալ ավելին

պիկնիկ-երեխաների-հետ

Պիկնիկ երեխաների հետ


Հունիսի 18-ին պիկնիկի միջազգային օրն է: Հայաստանում Արտակարգ Իրավիճակ է ու ավելի լավ առիթ այս տոնը նշելու դժվար գտնենք:

Այսպիսով՝ ներկայացնում ենք մի քանի տարբերակ, թե ինչպես ավելի հետաքրքիր անցկացնել պիկնիկը երեխաների հետ:





[...]

կարդալ ավելին