Շրջակա միջավայրի համաշխարհային օր

շրջակա-միջավայրի-օր

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Ամբողջ աշխարհում հունիսի հինգը նշվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր:
Օրվա նպատակն է մարդկանց էլ ավելի տեղեկացնել շրջակա միջավայրի մաքրության կարեւորության մասին:
Տոնը շատ հարմար առիթ է երեխաներին սովորեցնելու հարգել շրջակա միջավայրը: Նրանք որպես ապագայի ժառանգորդներ եւ մեզ ու գալիք սերունդներին կապող օղակ, բոլորից առավել իրավունք ունեն առողջ շրջակա միջավայր ունենալ, ինչպես նաեւ ինտեգրվել այդ գործում:
Տոնը շատ հարմար է երեխայի հետ ժամանակ անցկացնելու համար՝ չէ որ, եթե երեխան հավաքի գետնին ընկած շշերը ,իսկ դուք պահեք տոպրակը ու պատմեք աղբը տեսակավորելու ճիշտ տարբերակների մասին, ապա երեխան կկարողանա ստացած գիտելիքը պրակտիկորեն իրագործել:


Տոնը նշելու տարբերակ է նաեւ բակում շաբաթօրյակ կազմակերպելը՝ երեխայի հետ Երկիր մոլորակի սահմանափակ ռեսուրսների ճիշտ օգտագործման  մասին զրուցելով:
Եթե մանկուց երեխային սովորեցնենք շրջակա միջավայրի պահպանության մասին եւ դա սովորություն դառնա նրա մոտ, այդ համոզումը երեխային կպարտավորեցնի լավագույն կերպով պահպանել միջավայրը, որտեղ ապրում է:

Պետք է հիշել, որ  մենք՝ ծնողներս ենք, պատասխանատու երեխային սովորեցնելու պահպանել շրջակա միջավայրը: