Դեռահասի Օրվա Ռեժիմը
Դեռահասի ճիշտ կենսակերպի ապահովման համար կարեւոր է նրա օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը: Դեռահասի օրվա ռեժիմից է կախված նրա առողջությունը, ֆիզիկական և հոգեբանական զարգացումը, աշխատունակությունն ու առաջադիմությունը: Դեռահասն ինքը հաճախ չի կարողանում ճիշտ կազմակմակերպել իր օրը: Նա կարող է տարվել որեւէ գործով, ինչից կտուժեն ուսումը, հանգիստը, քունը: Հենց այստեղ է անհրաժեշտ ծնողի օգնությւոնը, եթե նկատում եք, որ օրվա ավարտին երեխան գերհոգնած և նյարդային է , աշխատե՛ք ճիշտ կազմակերպել նրա օրվա ռեժիմը, եւ բացասական ախտանշանները հետզհետե կանհետանան:
Դեռահասի օրվա ռեժիմը կազմելիս պետք է հիշել, որ յուրաքանչյուր երեխա վառ անհատականություն է եւ ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկություններ: Դեռահասի օրվա ճիշտ ռեժիմի կամզկերպման համար անհրաժեշտ է հաջորդել տարբեր տեսակի գործողություններ: Ամեն օր միեւնույն ժամին օրակարգում ընդգրկված տարբեր գործողություններ կատարելիս՝ կենտրոնական նյարդային համակարգում ձեւավորվում են «սովորույթներ», որոնց շնորհիվ հեշտանում է գործողությունից մեկ այլ գործողության անցման գործընթացը: Ահա թե ինչու է խորհուրդ տրվում միեւնույն գործողությունները (արթնանալ, պատրաստել դասերը, սնվել, քնել) կատարել միեւնույն ժամին:
Նախքան դեռահասի օրվա ռեժիմը կազմելն անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանք.
-
հետեւե՛ք, որպեսզի սննդի ընդունումը կրի պարբերական բնույթ,
-
քունը պետք է լինի որոշակի տեւողությամբ (8-9 ժամ) , քնից է կախված դեռահասի առողջությունն ու աշխատունակությունը,
-
հետեւե՛ք, որպեսզի երեխան տնային աշխատանքն ամեն օր կատարի միեւնույն ժամին՝ 10-15 րոպե ընդմիջումներով,
-
որոշակի ժամանակ հատկացրե՛ք նաեւ առավոտյան հիգիենային և մարմնամարզությանը (10-15 րոպե),
-
հատուկ ուշադրություն դարձրե՛ք դեռահասի ազատ ժամանակին , ոպեսզի նա այդ ազատ ժամանակն անցկացնի մաքուր օդում, ոչ թե համակարգչի կամ հեռոսւտացույցի առջեւ ,
-
կարեւոր է հաջորդականորեն իրականցնել բարդ եւ պարզ գործողությունները: