Tag: Ինչո՞ւ մեր երեխաներն իրար հետ չեն խաղում

Ինչո՞ւ մեր երեխաներն իրար հետ չեն խաղում

Ինչո՞ւ մեր երեխաներն իրար հետ չեն խաղում

Յոթը տարվա մենություն



Մոտ հինգ ամյա աղջնակը մոտենում է նախ երկար ծամերով բալիկին, հետո գնդակով տղային…Փորձում է ընկերանալ: Ի վերջո երրորդ երեխայի հետ ստացվում է: Ավազների մեջ խաղում են: Տասը րոպե անց աղջիկը մոտենում է մորը և առաջարկում է տուն վերադառնալ:
-Ինչո՞ւ, բալես, բա քույրիկի հետ չէի՞ր խաղում:
-Ես միամիտ իրա աշտարակին կպա քանդեցի, ինքն էլ ասեց, որ էլ չի ուզում խաղա:
Նկարագրվածը դեռ լավ տարբերակն է: Երեխան ընկերներ փնտրում է:
Մանկական խաղահրապարակներում հաճախ հայտնվող ծնողները հավանաբար նկատել են, որ մեր օրերում երեխաներն այնքան էլ ակտիվ չեն նոր ընկերներ, բակում շրջապատ գտնելու հարցում: Ես երկար ժամանակ հետևել եմ բակում իրար կողք կողքի խաղացող երեխաներին: Ամեն մեկն ունի իր գնդակը, հեծանիվը, դույլն ու պարանը, բայց միմյանց կարիքը նրանք կարծես թե չունեն:
Երբ խոսում եմ այս մասին, զրուցակիցներից հաճախ լսում եմ «հիմիկվա երեխաներն ուրիշ են» արտահայտությունը: Հարց է ծագում` ինչո՞ւ: Այդ ի՞նչ «հիմա» է, որ եկավ և տակն ու վրա արեց մեզ ծանոթ մանկության տարբերակը:
Փորձենք վերլուծել և հասկանալ իրավիճակը: Նախեւառաջ ուզում եմ, խուսափելով որեւէ գնահատականից, նշել երեխաների պահվածքի այն դրսեւորումները, որոնք իմ մանկության ժամանակ հազվադեպ էին հանդիպում, բայց այժմ կարծես թե նորմայի մի տեսակ են դարձել:
Եւ այսպես`
Երեխաները բակում չունեն նոր ընկերներ գտնելու, հասակակիցների խմբի մեջ ինտեգրվելու, այդ խումբը մեծացնելու առանձնակի ձգտում:


[...]

կարդալ ավելին