Ինչո՞ւ է սթրեսը մեզ դարձնում պակաս խելացի

stres

Ինչո՞ւ է սթրեսը մեզ դարձնում պակաս խելացի

Երբ կենսաբանները դնում են բջջիջները երկու տարբեր Պետրի բաժակի մեջ (դա մի տարա է, որի մեջ բակտերիաները տեղադրում են ուսումնասիրություններ անցկացնելու համար) եւ նրանցից մեկի մեջ բջջիջների կողքին տեղադրում են աճին նպաստող սնուցող էլեմենտներ, իսկ մյուսի՝ թունավոր նյութեր, մի քանի ժամ հետո բջիջները ինքնստինքյան մեկի մեջ ուղղվում, մոտենում են դեպի սնուցող էլեմենտները, իսկ մյուսի մեջ հեռանում են թույներից։ Բջիջները բացվում են դրական (սնուցող) ազդակների համար եւ փակվում են բացասական ազդակների (տոքսինների) համար։ Նրանք չեն կարող միաժամանակ բաց եւ փակ լինել։ Բջիջները կարող են կամ աճ ունենալ, կամ ինքնապաշտպանվել վտանգավոր էլէմենտներից, սակայն սա կամ-կամ է, այլ ոչ միաժամանակ։
Նույնը կատարվում է ամբողջ մարդկային օրգանիզմի հետ։

Բանականությունը զննում, ընկալում է շրջակա միջավայրը։ Երբ դրսի միջավայրից բացասական ազդակ է ստանում այն տեղեկություն է ուղարկում բջիջներին այդ մասին։ Ադրենալ գեղձերը ստանում են այդ ազդակը եւ միացնում «Պայքարիր կամ փախիր» հակազդեցության հրամանը։ Գեղձերը սկսում են արտադրել սթրեսի հորմոններ (ադրենալին, կորտիզոլ եւ այլն․․․ ), որոնք առաջին հերթին մղում են արյունը սրտի միջից մեծ արագությամբ եւ քանակով դեպի ոտքեր ու ձեռքեր, որպեսզի կամ կռվենք կամ փախչենք։ Հենց այդ պահին հնարավոր չէ մեր օրգանիզմի բջիջների համար իրականացնել աճի, վերականգնման եւ առողջացման գործընթացը։ Երբ մենք պաշտպանության ռեժիմի մեջ ենք մեր իմունային համակարգը անջատում է աճի, վերարտադրության գործընթացը։ Աճ ասելով նկատի չունենք միայն փոքր լինելուց մեծանալու պրոցեսը։ Նույնիսկ, երբ հարյուր տարեկան ենք մեր մարմինը ամեն օր աճ է գրանցում։ Մեր մարմնի մեջ ամեն օր միլիարդավոր բջիջներ են մեռնում եւ դրանք պետք է վերաարտադրվեն եւ աճեն ամեն օր։
Երբ ուժեղ սթրեսի ենք ենթարկվում, մեր մարմինը անցնում է «պայքարիր կամ փախիր» ռեժիմի։ Այդ պատճառով է, որ մարդը սկսում է հաճախ հիվանդանալ երբ սթրեսի մեջ է։ Այդ ընթացքում բջիջները վերականգնվելու եւ վերարտադրվելու հնարավորություն չունեն։
Ենթադրենք, որ մենք մարմնի մեջ ունենք որեւէ բակտերեոլոգիական ինֆեկցիա, որը փորհարություն է առաջացնում եւ միեւնույն ժամանակ առյուծը հալածում է մեզ, որքա՞ն էներգիա պետք է տրամադրի մարմինը առյուծից փախնելու, իսկ որքա՞ն բակտերիոլոգիական ինֆեկցիայի հետ պայքարելու համար։ Պատասխանն ակնհայտ է։ Սթրեսը հենց այդ առյուծն է մեզ համար։
Խնդիրն այս է՝ սթրեսի հորմոնները անջատում են իմունային համակարգի գործունեությունը։ Իսկ մեր բոլորիս մարմնի մեջ կան գրեթե բոլոր հիվանդությունների բակտերիաները։ Եթե հենց այս պահին մեր արյան հետազոտությունը կատարենք կհայտնաբերվի, որ մեր օրգանիզմի մեջ կան գրեթե բոլոր վիրուսների, հիվանդությունների եւ պարազիտների մանրեները։ Կարող եք հարցնել, ուրեմն ինչո՞ւ հիվանդ չենք։ Քանի որ նորմալ պայմաններում մեր իմունային համակարգը ճնշում եւ հսկողության տակ է պահում այդ մանրեները։ Բայց այն պահից սկսած, երբ մեր իմունային համակարգը անջատվում է՝ մանրեները գլուխ են բարձրացնում եւ աճում մեծ արագությամբ։ Բժիշկները այս մանրեները անվանում են օպորտունիստիկ օրգանիզմներ։ Իմունային համակարգի խանգարման դեպքում դրանք հնարավորություն են ստանում հիվանդություն առաջացնելու։
Երբ հիվանդությունը շատ արագ է ընթանում, դեղերը լավ միջոց են կասեցնելու հիվանդությունը, բայց հիվանդության պատճառը այնուամենայնիվ մնում է սթրեսը։ Այսինքն դեղերի մեջոցով կարելի է բուժել հիվանդության սիմպտոմները, սակայն անհրաժեշտ է նաեւ բուժել սթրեսը։
Կա եւս մեկ խնդիր, որն առաջացնում է սթրեսը։
Երբ մենք սթրեսի մեջ ենք, մեր պատասխանը իրավիճակին գալիս է հավասարակշռված գիտակցական պատճառաբանվածությունի՞ց, թե անմիջական բնազդային հակազդեցությունից։ Բնական է, որ բնազդից։ Հենց այդ պատճառով է, որ սթրեսային իրավիճակում հաճախ սխալներ ենք գործում, որոնց համար հետո զղջում ենք։
Ինչպես արդեն նշվել էր, սթրես-հորմոնները նաեւ մեր ուղեղի բոլոր մասերից, որոնք պատասխանատու են իրավիճակը հավասարակշռելու եւ գնահատելու համար, մղում են արյունը ոչ միայն դեպի վերջույթներ, այլ նաեւ ուղեղի հետեւի մասեր, որոնք պատասխանատու են բնազդային ռեակցիաների համար։ Այսինքն, երբ մենք սթրեսի մեջ ենք՝ անխուսափելիորեն դառնում ենք պակաս խելացի։
Հենց այդ է պատճառը, որ բոլոր մասսայական ինֆորմացիայի միջոցները ռմբակոծում են մեզ սթրեսածին նորություններով, որոնք ի վերջո ծնունդ են տալիս հիվանդությունների եւ որպես հետեւանք դեղամիջոցների հսկայածավալ օգտագործման միջոցով, նպաստում ֆարմացեպտիկ ընկերությունների հարստացմանը։
Ահա թե ինչու այս դժվարին օրերին խիստ անհրաժեշտ է բոլորս անենք ամեն բան առաջին հերթին սթրեսի տոկոսը մեր կյանքում նվազեցնելու համար, եթե ցանկանում ենք դիմակայել տխրահռչակ վիրուսին։
Սակայն միայն սթրեսի բացակայությունը մեզ բերում է միջին-զրոյական հոգեվիճակի, որը դեռ չի նպաստում օրգանիզմի աճը վերականգնելուն։ Երկրորդ հերթին անհրաժեշտ է մեր կյանք բերել, հաճույքը, սերը, ուրախությունը, խաղը, ջերմությունը, ֆիզիկական ակտիվությունը, հոգատարությունը, որպեսզի օրգանիզմն անցնի առողջ վիճակի եւ սկսի աճ ու հոգեկան բարեկեցություն գրանցել։
Կասեք ինչպե՞ս կարելի է ներկա ճգնաժամային իրավիճակում այս ամենը ապրել։ Այս իրավիճակը հենց դրան է նպաստում, սա ահազանգ է կենտրոնանալու ամենաէական ու անհրաժեշտ բաների վրա մեր կյանքում առանց ձեւացնելու, որ խիստ զբաղված ենք այլ կարեւոր գործերով։
Ի վերջո, ոչ-ոք մեզ չի արգելում երաժշտություն լսել, գիրք կարդալ, լավ ֆիլմեր դիտել, համով ուտելիք պատրաստել, խաղեր խաղալ, նկարել, ստեղծագործել, երազել, նվագել, երգել, պարել, մարզվել, մեր մերձավորների ընկերակցությունը վայելել, մեդիտացիա անել․․․այսինքն ապրել ներկա պահը։

Սթերսը կենսաբանության ու հոգեբանության տեսանկյունից վերլուծել է mapa.am-ի հոգեբան Լյուսի Կորեկյանը։