✅ Սկոլիոզը բավական տարածված հիվանդություն է: Այն կարող է առաջանալ եւ երեխաների, եւ մեծահասակների շրջանում, բայց հիվանդության առաջացման առավել բնորոշ շրջանը 10-15 տարեկան հասակն է: ✅ Միշտ չէ, որ բուժումն անհրաժեշտ է: Բժիշկ Գարդի խոսքով՝ սկոլիոզը գնահատվում է ողնաշարի կորության աստիճանի տեսանկյունից.
⛔ Մինչեւ 25 աստիճան թեքությունը բուժում չի պահանջում, միայն վերահսկվում է,26-45 աստիճան՝ երեխաները հաջողությամբ բուժվում են սեղմիրանների օգնությամբ ⛔ 45 աստիճանից ավել կորությունը սովորաբար վիրաբուժական միջամտություն է պահանջում ✅ Մեր օրերում սեղմիրանները շատ ավելի արդյունավետ եւ նուրբ են, քան նախկինում: ✅ Թեթեւ կորությունները երկարաժամկետ խնդիրներ չեն առաջացնում: ✅ Եթե վիրահատության կարիք կա, ավելի լավ է՝ այն չհետաձգել: Բժիշկ Գարդն ասում է, որ մեծ կորություններն առանց վիահատության սրվում են, որի դեպքում ողնաշարի շտկման համար ամրակապեր եւ ձողեր են օգտագործվում:
Սկզբնաղբյուրը՝ med.news.am