Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին կորոնավիրուսից
Մանկաբույժ, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի վերակենդանացման, անհետաձգելի բուժօգնության ամբիոնի վարիչ Արթուր Մարտիրոսյանն հորդրում է.
- Խուսափել բոլոր միջոցառումներից (հանդեսներ, ծննդյան տոներ և այլն),
- Կիրառել հասարակ հիգիենիկ միջոցառումներ՝ տուն մտնելուց հետո ձեռքերը լվանալ, զուգարանից օգտվելուց հետո լվացվել, ձեռքերով չտրորել աչքերը, խուսափել ձեռքերը պարբերաբար քիթը, բերանը տանելուց, դրսի կոշիկներով չմտնել սենյակներ, որտեղ երեխաներն են,
- Հաճախակի օդափոխել սենյակները, կատարել խոնավ մաքրում թույլ ժավելաջրով կամ որևէ ախտահանիչ լուծույթով (տան դռան բռնակներ, սեղաններ, հատակ, համակարգչի ստեղնաշար և մյուս մակերեսներ),
- Անհրաժեշտ է 15-20 րոպեն մեկ տալ ջուր երեխաներին (և ծնողները նույնպես) կում անելու ձևով, որպեսզի որպեսզի լորձաթաղանթը միշտ մնա խոնավ, իսկ վիրուսներն անցնելով ստամոքս, քայքայվեն ստամոքսահյութից,
- Ջերմության, հազի և որևէ այլ կլինիկական նշանների առկայության դեպքում երեխային առանձնացնել և անմիջապես դիմել տեղամասային մանկաբույժին:
Թերևս սրանք են այն հիմնական միջոցառումների ցանկը, որն անհրաժեշտ է պահպանել և մշտապես հետևել մասնագետների խորհուրդներին: