Երեխայի քնի տևողությունը

erekhayi qni tevoghutyun

Երեխայի քնի տևողությունը

⏳ Որքան պետք է լինի երեխայի քնի տևողությունը՝ կախված տարիքից.
✅ 1-2 ամսական երեխաների համար՝ օրական մոտ 18 ժամ:
✅ 3-4 ամսական՝ մոտ 17-18 ժամ:
✅ 5-6 ամսական՝ մոտ 16 ժամ:
✅ 7-9 ամսական՝ մոտ 15 ժամ:
✅ 10 ամսականից մինչև 1 տարեկան՝ մոտ 13 ժամ:
✅ 1-1,5 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 2 անգամ: Առաջին քնի տևողությունն է 2-2,5 ժամ, երկրորդինը՝ 1,5 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ:
✅ 1,5-2 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2,5-3 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ:
✅ 2-3 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` 2-2,5 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10-11 ժամ:
✅ 3-7 տարեկան երեխան ցերեկվա ժամերին քնում է 1 անգամ` մոտ 2 ժամ, իսկ գիշերային քունը տևում է 10 ժամ:
✅ 7 տարեկանից բարձր երեխաները կարող են ցերեկվա ժամերին չքնել, սակայն գիշերվա քունը պետք է տևի 8-9 ժամից ոչ պակաս: