Երեխայի ատամների խնամք ?

Երեխայի ատամների խնամք

Երեխայի ատամների խնամք ?

Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր:

Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկական խոզանակով: Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանա: Ընդ որում, երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ, խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ: Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, իսկ մինչև երեք տարեկան երեխաները չպետք է օգտագործեն ֆտոր պարունակող ատամի մածուկ, քանի որ մեծամասամբ կուլ են տալիս այն: Սկզբնական շրջանում երեխան չի կարող ինքնուրույն և արդյունավետ կերպով լվանալ ատամները, ուստի անհրաժեշտ է, որ երեխայից բացի, նաև մայրիկը լվանա փոքրիկի ատամները, մինչև համոզվի, որ երեխան ադեն կարող է իսկապես ատամները լավ լվանալ:

Ճիշտ է, երեխայի առաջին ատամները կաթնատամներ են, որոնք շուտով փոխարինվելու են հիմնական ատամներով, սակայն դրանց խնամքը ևս կարևոր է: Այսպիսով, երեխան փոքր տարիքից սովորում է հոգ տանել իր ատամների մասին: Կարևոր է նաև կաթնատամների առողջությունը, քանի որ փչացած ատամները կարող են ցավել և պատճառ դառնալ, որ երեխան լավ չսնվի: Բացի այդ, փչացած ատամները կարող են երեխաների մոտ անլիարժեքության կոմպլեքս առաջացնել: Մանուկների ատամները պետք է լավ խնամվեն, սակայն մանուկները հաճախ կամակորություն են անում՝ հրաժարվելով ատամները խոզանակով լվանալուց: Նման իրավիճակից խուսափելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս դիմել մի շարք մեթոդների, ինչպես՝ ունենալ ավազե ժամացույցով խաղալիք և առաջարկել, որ երեխան մրցի ու ատամները խոզանակով լվանա, մինչև ավազի՝ մի տարայից մյուսի մեջ լցվելը:
✅ Փոքրիկի ատամները պետք է օրական երկու անգամ մաքրել՝ առավոտյան և քնելուց առաջ,
✅ Երեխայի ատամները լվանալուց և պառկեցնելուց հետո նրան ուտելու և խմելու ոչ մի բան մի տվեք, հատկապես քաղցրավենիք կամ քաղցր ըմպելիք,
✅ Քաղցր ուտելուց հետո երեխայի բերանը ողողեք կամ ջուր տվեք խմելու,
✅ Երկու տարեկանում երեխան առաջին անգամ պետք է այցելի ատամնաբույժին:

Սկզբնաղբյուրը՝  https://impoqrik.am/aroxjutyun/xnamq/71-atamner.html