ՀՀ ԿԳ նախարարություն

Հայտնի են 2019-2020թթ ուստարվա արձակուրդային օրերը

2019-2020թթ Ուստարվա Արձակուրդային Օրեր

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի (26.07.2019թ.N 405-Ն) ուսումնական տարին սկսվում է 2019թ. սեպ­տեմբերի 1-ին, ավարտվում 2020թ. մա­յիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա եւ մա­յիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապա­հո­­վելով առնվազն 30 ուսում­նական շա­բաթ` առաջին, 32` երկրորդ եւ 34՝ երրոր­դից տասներկուերորդ դասա­րանների համար։


2-12-րդ դասարաններում գործում է սովորողների գնա­­­հատ­ման 10 միավո­­րա­յին սանդղակ, առաջին դասարանում սովորողներին ընթացիկ եւ ամփոփիչ գնահատական­ներ չեն նշա­նակ­վում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնու­թա­գր­ման միջոցով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երե­խաների կրթությունը կազմակերպվում է` «Հանրակրթական հիմնական ընդ­հանուր պե­տա­կան ծրա­գրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության 2019-2020 ուսում­­նական տար­վա օրինա­կելի ուսումնական պլան­նե­րի» հիման վրա` յու­րա­քան­չյուր սո­վո­րողի համար, ըստ անհրաժեշտության, կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):


[...]

Կարդալ Ավելին

2018-2019թթ ուստարվա գարնանային արձակուրդի օրերը

գարնանային արձակուրդի օրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում նշվում է 2018-2019թթ ուստարվա գարնանային արձակուրդի օրերը. 1-ին  դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ: 2-րդ  դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ: 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:

2018-2019թթ ուստարվա ձմեռային արձակուրդի օրերը

ձմեռային արձակուրդի օրեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում նշվում է 2018-2019թթ ուստարվա ձմեռային արձակուրդի օրերը. 1-2-րդ  դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` 2018թ. դեկտեմբերի 24-ից 2018թ. հունվարի 6-ը ներառյալ:

2018-2019թթ ուստարվա աշնանային արձակուրդի օրերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում նշվում է 2018-2019թթ ուստարվա աշնանային արձակուրդի օրերը. Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2018թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, 1-2-րդ  դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2018թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: