«ԶԵՅԹՈՒՆ» խնամքի եւ զարգացման կենտրոն│MaPa.am

«ԶԵՅԹՈՒՆ» խնամքի եւ զարգացման կենտրոն

Մեր կենտրոնում մանկավարժները երբեք երեխային չեն քննադատում: Երեխային հաճախ ենք կարդալ ավելին

Երկ

08:00 - 23:00

Երք

08:00 - 23:00

Չրք

08:00 - 23:00

Հնգ

08:00 - 23:00

Ուրբ

08:00 - 23:00

Շբթ

08:00 - 19:00

Կիր

08:00 - 23:00

+374 91 93-90-19

ՀՀ, ք. Երեւան, Քանաքեռ-Զեյթուն Դրոյի 22

Մեր կենտրոնում մանկավարժները երբեք երեխային չեն քննադատում: Երեխային հաճախ ենք գովում, որ նա սովորի գնահատել։ Երեխայի հետ ազնիվ ենք, որ նա սովորի արդար լինել: Երեխային չենք ծաղրում, որ նա վախկոտ չլինի: Երեխան գտնվում է ապահովության մեջ, այդ իսկ պատճառով հավատում է մեզ: Երեխային հաճախ հավանություն ենք տալիս եւ նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել: Երեխայի նկատմամբ հանդուրժող ենք լինում եւ նա սովորում է համբերատար լինել: Երեխային հաճախ ենք ուրախացնում եւ նա ինքնավստահություն է ձեռք բերում: Երեխան գտնվում է համերաշխ մթնոլորտում եւ իրեն պիտանի է զգում ու սովորում է սեր գտնել այս աշխարհում: Երեխայի մասին վատ չենք խոսում նրա ներկայությամբ կամ առանց նրա: Կենտրոնացնում ենք երեխայի մեջ լավի զարգացումնն այնքան, որ վատի համար տեղ չմնա: Միշտ լսում եւ պատասխանում ենք մեզ դիմող երեխային: Հարգում ենք երեխային, որ սխալ է գործել եւ կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա: Պատրաստ ենք օգնելու այն երեխային, ով փնտրում է, եւ աննկատ ենք մնում այն երեխայի համար, որ արդեն գտել է: Օգնում ենք երեխային յուրացնելու չյուրացրածը, անում ենք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով: Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսեւորում ենք լավ վարքագիծ, փոխանցում ենք նրանց մեր մեջ եղած դրականը:

Դեռ հրապարակում չի եղել

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան