Սենդի

«Սենդի» ՝ խաղի և հեքիաթի, երևակայության և ստեղծագործության աշխարհ․․․ հաճելի ժամանց ավազային սրահում, ստեղծարար մոտեցում արտ ստուդիայում , արկածային ներկայացումներ հեքիաթային բեմում և վառ տպավորություններ խոհանոցում․․․

Յուրաքանչյուր ծնող երազում է մեծացնել բազմակողմանի զարգացած երեխա, բայց և կարդալ ավելին

Երկ

08:30 - 19:00

Երք

08:30 - 19:00

Չրք

08:30 - 19:00

Հնգ

08:30 - 19:00

Ուրբ

08:30 - 19:00

Շբթ

12:00 - 16:00

Կիր

Closed All Day

Յուրաքանչյուր ծնող երազում է մեծացնել բազմակողմանի զարգացած երեխա, բայց և միաժամանակ չի ցանկանում զրկել երեխային խաղալու հնարավորությունից։ Սենդի մանկական կենտրոնը հրաշալի հնարավորություն է երկուսը մեկում համատեղելու համար։ Զարգացնող ծրագրերից զատ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես երեխայի կրեատիվության զարգացմանը և անհատականության դրսևորմանը։ Երեխայի ժամանման պահից սկսվում է նրա արկածային ճանապարհորդությունը բոլոր սրահներով: Նրան սպասվում է երգն ու պարը, ավազը, թատրոնը, նկարչությունը, խմբային խաղերը, ձեռքի աշխատանքները...
Արտ սրահ
Ծրագրի շրջանակներում իրականացվում են հոգեբանական խաղեր երգի, երաժշտության, պարի և նկարչության կիրառմամբ: Դրանց նպատակն է բացահայտել երեխայի ողջ ստեղծագործական պոտենցիալը , ձևավորել նրա մոտ շրջակա աշխարհի մասին նոր գիտելիքներ ձեռք բերելու պահանջմունք։
Թատրոն
Պարապմունքներն իրենց մեջ ներառում են խաղային և դերասանական ներկայացումներ երեխաների բեմականացմամբ։ Նրանք կլինեն իրենց իսկ հորինած հեքիաթի հերոսները կամ կմարմնավորեն շատ հայտնի հեքիաթների հերոսների։ Այստեղ առկա են բոլոր հնարավորությունները ստեղծագործ մտքի, խոսքի և երևակայության զարգացման համար։
Խոհանոց
Այստեղ իրականացվում է երեխաների վաղեմի երազանքը: Վերջապես նրանց հնարավորություն կընձեռնվի ցուցաբերելու իրենց խոհարարական հմտությունները։ Նրանք կպատրաստեն թերևս ամենահամեղ ուտեստները՝ համեմված իրենց ծիծաղով և ժպիտով։ Համատեղ զվարճալի գործունեությունն անմիջական մթնոլորտում երաշխավորում է Ձեր երեխաների հիասքանչ տրամադրությունը։
Ավազե սրահ
Եթե երեխան դեռևս վատ է խոսում , ապա ավազի շուրջ խաղի ժամանակ ամեն բան հնարավոր է դառնում: Ավազը հրաշալի միջնորդ է երեխայի հետ շփում հաստատելու համար: Արդյուքնում նվազում է նրանց տագնապայնությունը, հաղթահարվում են վախերը և ձևավորվում է առողջ ինքնագնահատական։
Ի դեպ մեզ մոտ գտնվելու ողջ ընթացքում երեխան կօգտվի վերոնշյալ բոլոր առաջարկվող ծառայություններից։ Նրանց սպասվում է հիրավի հետաքրքիր և զվարճալի ժամանց ջերմ մթնոլորտում և ուրախ միջավայրում։
Կենտրոնն իրականացնում է նաև այլ ծրագրեր և ծառայություններ՝
- Ծննդյան տոներ
- Քվեստ
- Դասապատրաստում
- Ամառային դպրոց:

This Business has no Posts Yet

Թողեք ձեր կարծիքը

Կարծիքներ չկան